Սևան ազգ.պարկը կազմավորվել է 1978-ին: Ընդհանուր տարածքը՝ 150,1 հզ. հա (որից՝ 24,8 հզ. հա ցամաքային), ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ 1898- 3597 մ բարձրներում: Ընդգրկում է լճի ջրային հայելին և դրան հարող ափամերձ տարածքի ջրից ազատված հատակային գրունտները՝ մինչև շուրջլճյա ավտոճանապարհը: Ունի պահպան, գոտի, որն ընդգրկում է Սևանա լճի ողջ ավազանը, սահմանն անցնում է լիճը եզերող լեռնաշղթաների (Արեգունի, Սևանի, Գեղամա, Վարդենիսի, Փամբակի) ջրբաժանով: Պարկում առանձնացվում է 3 գոտի` արգելոցային, ռեկրեացիայի և տնտեսական: Արգելոցային գոտին ընդգրկում է 6 արգելոցային տեղամասեր` Արտանիշի, Լիճքի, Նորատուսի, Գիլլիի, Կարճաղբյուրի, Նորաշենի և 10 արգելավայր, որոնք ձգվում եՆ գետերի երկայնքով՝ 500 մ երկարությամբ (գետաբերաններից սկսած): Ռեկրեացիայի գոտու հիմնական մասը լճի արմ. ափամերձ հատվածում է: Այստեղ գործում են հանգստյան տներ, հյուրանոցներ, հանգստի կազմակերպման անհատական օբյեկտներ: Ներկայումս թույլատրվում է սիգի և ծածանի արտոնագրված որսը, զարգանում է խեցգետնաբուծությունը: Սևան ազգ. պարկի բուսաշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի շուրջ 1600 տեսակ: Արգիճի գետի ավազանը խիտ գրենլանդիայի միակ աճելավայրն է: Պահպան, գոտում աճում են գիհու, չիչխանի, փշատենու, բարդու, սոճու, մասրենու, արոսենու, ծորենու ծառաթփային տեսակներ: Շատ են գազերն ու ոզնաթփերը: Պահպանված են նաև կաղնու, թոխու, թխկու, գիհու բնական մնացորդային անտառակղզյակները:

Սևան ազգ. պարկի կենդանական աշխարհն ընդգրկում է ձկների՝ 9, երկկենցաղների՝ 3, սողունների՝ 17, թռչունների՝ 267, կաթնասունների 34 տեսակ: Ձկներից բնաշխարհիկ են Սևանի իշխանը՝ 4 տեսակներով (ձմեռային, գեղարքունի, ամառային, բոջակ), Սևանի բեղլուն և Սևանի կողակըԵրկկենցաղներից կան կանաչ դոդոշը, լճագորտը և փոքրասիական գորտը, սողուններից՝ սպիտակափոր, նաիրյան, հայկական ժայռային մողեսները, սովորական և ջրային լորտուները, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, թռչուններից՝ վարդագույն և գանգրափետուր հավալուսները, մեծ և փոքր ձկնկուլները, սպիտակ մեծ տառեղը, սովորական ֆլամինգոն, տուրպանը, ճչան կարապը, մոխրագույն բադը, հայկական որորը և այլն, կաթնասուններից՝ գայլը, աղվեսը, բազմաթիվ կրծողներ ևնՊարկի տարածքում գտնվում են ճարտարապետական, հնագիտական և ազգագրական բազմաթիվ հուշարձաններ. Մաքենյաց վանքը (VIIդ.), Շողագավանքը (IX), Սևանի վանքը (IX), Հայրավանքը (IX- XIII դդ.), Վանեվանը (Х), նշանավոր են Նորատուսի գերեզմանատան խաչքարերը (XIII-XVII դդ.), Լճաշենի դամբարանադաշտերն (մ.թ.ա. III-II հազարամյակ) ու կիկլոպյան ամրոցը:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *