ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

IDiscover Armenia-ն 10 տարուց ավելի կազմակերպում է տուրիստական օտարերկրացիների հանգիստն Հայաստանում: Մենք սիրում ենք մեր աշխատանքը եւ հաճույքով կիսվում ենք մեր փորձով: Ստորեւ բերված են 4 ոլորտներ, որոնցում մենք բաց ենք համագործակցյան համար։

1. Հայաստանի լավագույն ճանապարհորդական տարբերակները
IDiscoverArmenia-ի տուրերի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 100 տարբերակ Հայաստանում ակտիվ հանգստի կազմակերպման համար: Երբ այս տուրերից որեւէ մեկը վաճառում եք, Դուք ստացնում եք ֆիքսված 8% միջնորդավճար:

2. Խմբային շրջագայություններ
Ավելի մեծ միջնորդավճար ստանալու համար խորհուրդ ենք տալիս հավաքել առնըվազն 5 հոգուց բաղկացած խմբեր: Այս դեպքում մենք կարող ենք ներառել լրացուցիչ ծառայություններ, փոխել ծրագիրը կամ ճանապարհորդության ժամկետները: Անհատական ուղեւորությունները ոչ միայն բարձրացնում են միջին հաշիվը, այլեւ բարձրացնում են հաճախորդների հավատարմությունը:

3. Կորպորատիվ ուղեւորություններ
Մենք գիտենք՝ ինչպես կազմակերպել ցանկացած բարդության կորպորատիվ միջոցառում և հանգիստ․ թիմբիլդինգ, գործնական հանդիպումներ, հաճախորդների եւ գործընկերների համար շրջագայություններ:
Եթե դուք ցանկություն ունեք Ձեր ընկերության կորպորատիվ հանգստն անցկացնել Հայաստնաում՝ մենք պատրաստ ենք անհատական առաջարկ ներկայացնել։

4. Ներգնա տուրիզմ
Շատ արտասահմանցի զբոսաշրջիկներ արդեն այցելել են Հայաստան: Այժմ նրանք հետաքրքրված են Արցախով, Արեւելյան Հայաստանով, «Հայկական Վրաստանով»: Մենք աշխատում ենք միայն վստահելի գործընկերների հետ եւ գիտենք, թե ինչպես պետք է կազմակերպել հարմարավետ եւ հետաքրքիր շրջագայություն արտասահմանցիների համար:

Վաստակեք մեզ հետ՝ շրջագայությունների վաճառքով, օգտագործելով IDiscover Armenia-ի փորձը, հնարավորություններն ու գիտելիքները: Ուղարկեք համագործակցության դիմում [email protected] հասցեով և մենք կկպանվենք Ձեզ հետ 24 աշխատանքային ժամվա ընթացքում։