ԱՐՓԻ ԼԻՃ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
«Արփի լիճ» ազգային պարկը (Շիրակի մարզ) ընդգրկում է Եղնախաղի լեռնաշղթայի արեվելյան, Ջավախքի լեռնաշղթայի հարավ արեւմտյան լանջերը, դրանց միջեւ ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային խոնավ տարածքները, Արփի, Արդենիս լճերը եւ Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազաններն ու ողողատները: Պարկում ընդգրկված են նաեւ Աշոցքի կաղամախու անտառները, Կապուտան եւ Ակնա լեռնային լճակների էկոհամակարգերն ու Հայաստանի ջրաճահճային հանդակները: Նշված […]