Կիկլոպյան ամրոցէ: Գտնվում է Ենոքավան գյուղից 25 կմ արևմուտք, ծովի մակերևույթից 1600-1700 մ բարձրության վրա, ալպիական մարգագետինների գոտում, Աղստև գետի Թալա վտակի ձախ ափին։ Այն կիսակլոր է, պատերի հաստությունը հասնում է 3 մ: Տարածքը կազմում է 1,25 հեկտար։ Հարավից և արևմուտքից, արտաքին պատերի շարքից 20 մ հեռավորության վրա կառուցված է պաշտպանական երկրորդ գիծը։ Հարավ–արևմտյան պատի անկյունը ամրացված է 5 մ բարձրությամբ աշտարակով։ Ամրոցի Հյուսիս–արևմտյան կողմի պատի երկրորդ շարքի բացակայությունը բացատրվում է միայն նրանով, որ չեն հասցրել լիովին ավարտել շինարարությունը։ Պահպանվել է ամրոցի Հարավ–արևելյան մուտքը, որի երկու կողմում շարված են 10-12 մ երկարությամբ պատեր, առաջացնելով մինչև 10 մ երկարությամբ միջանցքը, մուտքը ամրացնելու համար:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!