Քաջարան, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջին, Ողջի գետի վերնագավառում, մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Քաղաքում Ողջի գետին է միախառնվում Ծակքար վտակը։ Քաղաք է 1958 թվականից։ 1947-1958 թվականներին եղել է քաղաքատիպ ավան, մինչ այդ՝ ավան։ Մինչև 1951 թվականի հուլիսի 4-ը կոչվել է Քաջարանց։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *