Պատանեկան դրամատիկական ստուդիայի հիման վրա 1983թ.-ին ստեղծվել է Գեղագիտության ազգային կենտրոնը, որը հայտնի է «Փոքր թատրոն» անվանումով։ Թատրոնը նախնական թատերական կրթություն է տվել 4-15 տարեկան երեխաներին, որոնց դասավանդվել են «դերասանի վարպետություն», «բեմական խոսք», «բեմական շարժում», «պար» «դասական արվեստ» առարկաները։ Գեղագիտության ազգային կենտրոնն իր ներկայացումներով մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական ծրագրին, մանկապատանեկան «Նռան հատ» և «HIGH FEST» միջազգային թատերական փառատոներին, հյուրախաղերով հանդես եկել Ֆլորենցիայի Գոլդոնիի անվան թատրոնում։
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!