Տափի բերդ-ամրոցը, որը ժողովուրդը Գևորգ Մարզպետունու անունով է կոչում, գտնվում է Խոսրով գետի աջ ափին` Ուրծ քաղաքատեղիի հյուսիս-արևմտյան եզրին։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496 թվականից, որտեղ Բարսեղ գրչի ձեռքով գրվել է «Սաղմոսարան»: Մատուռի հյուսիսային պատի ներսի երեսին պահպանված է ընդարձակ արձանագրություն, որը փորագրված է 1256 թվականին։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *