Առինջի քարանձավ ՀՀ Կոտայքի մարզի, Երևանին մոտ գտնվող Առինջ գյուղում գտնվում է ստորգետնյա տապան-թանգարան, Վարպետ Լևոնի Սրբավայր քարանձավը:
1980-ականներին՝ խորհրդային տարիներին, Լևոն Առաքելյանը շինարար էր Ռուսաստանում, մի օր, ինչպես ինքն է պատմում, տեսիլք է հայտնվում իրեն և ասում կարևոր մի առաքելության մասին. ինքը կտեսնի պատկերներ և պետք է դրանք նույնությամբ վերարտադրի: Լևոնը վերադառնում է Հայաստան: Ըստ նրա կնոջ՝ այժմ այրի Տոսյա Ղարիբյանի, 1985-ին Լևոնն իջնում է տան նկուղ կարտոֆիլի համար հոր փորելու: Ձեռքում ունենալով միայն մուրճ և սուր դանակ՝ Լևոնը սկսում է ավելի ու ավելի փորել՝ ստեղծելով սենյակներ, քանդակներ և պատկերներ, որ նա ստացել էր Աստծո և Սուրբ հոգու կողմից: Բացի քանդակներից՝ քարանձավը ներսից զարդարված է խաչերով, որոնք եկեղեցի են հիշեցնում: Ընդամենը կես մետր (19 մատնաչափ) փորելով՝ նա հարվածում է մի մեծ քարաբեկորի, որի վրա ամբողջ գյուղն էր հենվում, բայց կանգ չի առնում: Վարպետ Լևոնը փորում է 23 տարի, աշխատելով օրական 18 ժամ: Քարանձավն այսօր զբոսաշրջային մի վայր է: BBC-ի լրագրողի այն հարցին, թե նա ինչպես է կարողացել միայնակ, առանց որևէ էլեկտրական գործիքի, ստեղծել այս քարանձավը, վարպետ Լևոնը պնդել է, որ նա միայնակ չի աշխատել, նրան Աստված է օգնել: Քարանձավն ունի 21 մետր/68 ոտնաչափ խորություն և 6 քարքարոտ սենյակ, որոնք մեկը մյուսին միացած են նեղ միջանցքներով և աստիճաններով: Միջանցքների երկու կողմերի փոքրիկ խորշերում վարպետ Լևոնի ստեղծած լամպերն են և քանդակները: Քարանձավում խորհրդավոր լռություն է տիրում, քանզի փորագրված քարերը խաղաղության մի անսովոր զգացողություն են առաջացնում: Քարանձավի ներսում ջերմաստիճանը միշտ 10 աստիճան է: Վարպետի անձնական իրերը ցուցադրված են թանգարանում, որ գտնվում է տանը՝ քարանձավի վերևում:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *