Արփա գետի կիրճում (Վայոց ձորի մարզ), Երեւան–Ջերմուկ հին ճանապարհին, Կեչուտի ջրամբարից 2 կմ դեպի հարավ կարելի է տեսնել մոտ 8 մ բարձրությամբ մի ժայռ՝ բնության կերտած արձան, որը նման է սաղավարտ դրած առնական մարտիկի կողապատկերի: Բնության այդ հրաշքն անվանել են «Վարդան Մամիկոնյան»՝ ի պատիվ առասպելացած փառապանծ զորավարի եւ Սասանյան Պարսկաստանի դեմ հայերի, վրացիների, աղվանների միացյալ ապստամբության առաջնորդի (V դար): Արձանը կազմված է կայնոզոյի (էոցենի) հասակի պինդ տուֆափշրաքարերից, այն Ջերմուկ քաղաքի տեսարժան վայրերից է եւ պահպանվում է պետության կողմից:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!