Վայք, քաղաք Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Երևանից 137 կմ հարավ-արևելք՝ Արփա գետի ափին։

Եղեգնաձոր քաղաքից գտնվում է 20 կմ, իսկ Երևան քաղաքից 140 կմ հեռավորության վրա և հանդիսանում է Երևան-Գորիս-Արցախ ճանապարհի հանգույց։ Տարածքը հյուսիսից, հյուսիս-արևմուտքից շրջապատված է Եղեգիսի, իսկ հարավից Վայոց ձորի լեռնաշղթաների ճյուղավորությունների խիստ կտրտված և թեք լանջերով, միայն հյուսիսարևմտյան մասում Եղեգիսի լեռնաշղթայի հարավային ճյուղավորությունների վրա հանդիպում են համեմատաբար հարթեցված հեղեղատարով քիչ կտրտված տեղամասեր։ Բացարձակ բարձրությունները տատանվում են 1200-1300 մետր։ Վայքի տարածքով հոսում է Արփա գետը։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *