Գետաշեն գյուղից  մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ Կիրանց-ջուր գետակի գեղատեսիլ հովտում գտնվում է «Սրանոց» ոչ մեծ կամուրջը: Նրա վրայով ճանապարհը անցնում էր դեպի աջ ափը, հասնելով կամուրջից ոչ հեռու բնակավայրը, որի ավերակներն են այժմ մնացել: Կամուրջն ամենայն հավանականությամբ կառուցված է Առաքելոց վանքի և նրանից ոչ հեռու գտնվող բնակավայրի շենքերի հետ միասին, որոնք վերաբերում են 12-13-րդ դարերին: Նրա կառուցողները լավ ուսումնասիրելով տեղանքը, կարողացել են գտնել հարմար տեղ, ուր գետակի երկու ժայռոտ ափերի միջև տարածությունը և կարողացել են գտնել հարմար տեղ, ուր գետակի ժայռերն էլ հիմք են ծառայել երկու ափերի խելերի համար, որոնց վրա է հենվում կամուրջի 8,9 մ հենամեջ ունեցող թաղը: Կամուրջը կառուցված է ճեղքված կրաքարից, շարված կրաշաղախով: Թաղի շարվածքը կատարված է խնամքով: Տարբեր ձևի և չափի քարերի միջոցով լավ է գծագրվել կամարի կիսաշրջանաձև կորը:  Խելերի ստորին մասում շարվածքը կատարված է մեծ, իսկ թաղը` համեմատաբար ավելի փոքր չափի քարերից: Դեպի աջ ափը կամուրջի լայնությունը փոքր-ինչ պակաս է` 3,5 մ է կազմում, այն ժամանակ, երբ ձախ ափում 4,3 մ է: Այդ պատճառով կամուրջի հենամիջի մասում հատակագիծը սեղանաձև է: Թեև կամուրջի թաղը պահպանվել և դեռևս բավականաչափ ամուր է, սակայն ժամանակի ընթացքում կառուցվածքը զգալիորեն ավերվել է: Վերկամարային մասը լիովին և աջափնյա խելը մասնակիորեն քանդվել են: Ճակատային պատերի և երկու ափերի խելերի վրա նկատելի են ուշ վերանորոգման հետքեր:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *