Երևանի ամենահին հրապարակներից մեկն է: Այստեղ է գտնվել սարդարների կառափնատեղին: Սակայն ժամանակակից իմաստով, որպես հրապարակ կառուցվել և ձևավորվել է 1931թ. Խորհրդային իշխանության տարիներին: Գտնվում է Վազգեն Սարգսյան փողոցի հարակից շրջանում: Ուղղանկյուն, փոքրիկ հրապարակի հյուսիս-արևելքում տեղադրված է կոմունիստական կուսակցության, Ռուսաստանի և միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիսզմի տեսաբան, սոցիոլոգ, հրապարակախոս Ստեփան Շահումյանի հուշարձանը: Արձանային համալիրը բաղկացած է աստիճանաձև պատվանդանի վրա կանգնեցված Ստեփան Շահումյանի՝ վարդագույն գրանիտից կերտված արձանից և նրա թիկունքում կառուցված սյունաշար վեհաշուք պատից: Ի դեպ Ստ. Շահումյանի արձանը Երևանի ամենահին ու հրապարակային տեղադրման արժանացած առաջին արձանն է: Այս հատվածում քաղաքաշինական մի յուրօրինակ հրապարակային ժապավեն է գոյանում՝ կանաչ պուրակներով միացնելով Հանրապետության, Ստ.Շահումյանի և Ալ. Մյասնիկյանի անվան հրապարակները:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!