Հայտնաբերվել է 1977թին՝ շինարարական աշխատանքների ժամանակ, Փամբակ գետի ձախ ափին, Գեղասար գյուղի տարածքում:  Բնակավայրն առաջացել է XII-XIII դդ., աոևտրական բանուկ ճանապարհների վրա և ապրել տնտեսական աշխույժ կյանքով: Անձավները փորված են սև տուֆի հսկայածավալ զանգվածի մեջ: Շուրջ 300 մ երկարությամբ բնակավայրը ոչ խորը կիրճով բաժանվում է երկու թաղամասհատվածի: Խանդակների վրա բացվել են 4-5 սենյականոց մոտ 40 համալիր: Քարանձավների մի մասը կրկնահարկ ու եռահարկ են: Դրանք միմյանց հետ հաղորդակցվել են գաղտնուղիներով և քարե (հավանաբար՝ նաև Փայտե) աստիճաններով: ճարտարապետական հղացմամբ, հատակագծային հորինվածքով ու ներքին հարդարանքով բնակավայրն աղերսվում է Անիի ստորգետնյա «քաղաքի» և Վրաստանի ժամանակամերձ նույնատիպ հուշարձանների (Վարձիա) հետ: Հստակ առանձնանում են շինությունների 4 տիպեր՝ պաշտամունքային, հասարակական, բնակելի և արտադրական: Արևելյան թաղամասի կենտրոնում, երրորդ խանդակի վրա Փորված է ոչ մեծ եկեղեցի (պահպանվել է միայն կեսը՝ երկայնական կտրվածքով), որից արևմուտք գտնվում է վիմափոր տապանատունը՝ մի շարք դամբարաններով: Տապանատան հատակի ձեն ու կեղծ կամարներն ստեղծում են հայկական ավանդական գավիթների տպավորություն: Բնակավայրի արևելյան ծայրամասում բացվել է մի քանի բաժանմունքներից բաղկացած կարավանատունը: Ներքին պարզ հարդարանքով բնակելի սենյակներում կան թոնիրներ և ոչ լայն հարթակներ (ծառայել են որպես ննջարաններ): Շինությունների հիմնական խումբը կազմում են արտադրական համալիրները, որոնց հատակներին փորված են վառարաններ և փոքրիկ առվակներով միմյանց միացած զանազան տեսակի հորեր ու փոսեր: Քարանձավների առաստաղները թաղաձև են, ունեն կեղծ կամարներ, պատուհաններ, պատերի մեջ՝ ճրագներ դնելու և այլ նպատակների ծառայող զանազան փորվածքներ: Պատերի վրա և առաստաղի կենտրոնում կան փոքրիկ օդանցքներ: Մուտքերը փակվել են փայտե դռներով կամ մեծ տախտակներով: Պեղումների ընթացքում գտնվել են ջնարակածու հասարակ խեցեղեն, աշխատանքային երկաթե գործիքներ ու զենքեր, պղնձե ու ոսկրե զարդեր, երկաթի ու սիլիկատային մնացորդների խարամ, արտադրության հետ կապված տարբեր բնույթի հարմարանքներ, մոնղոլական, վրացական, բյուզանդական դրամներ և այլ առարկաներ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *