Գտնվում է Սևքար գյուղի հարավային ծայրամասում, բարձունքի վրա, զբաղեցնում է ավելի քան 1,5 հեկտար տարածություն, հարավից ու հարավարևելքից թեք լանջեր են և պարսպապատելու հարկ չի եղել։ Հյուսիսային կողմից ամրացվել է երեք զուգահեռ, իսկ արևմուտքից մեկ շարք՝ պարսպապատերով, որոնց լայնությունը հասնում է 3 մ։ Ամրոցը կոչվում է բլրի լանջին կառուցված ոչ մեծ եկեղեցու անունով։
Պեղումները հաստատում են, որ ամրոցը կառուցվել է մ.թ.ա VII-VI դարերում և հարատևել մինչև միջին դարերը։ Այստեղ հայտնաբերվել են խեցեղեն մի շարք առարկաներ, որոնք զարդարված են գծանախշերով։ Գտնվել են սև, կարմիր և վարդագույն փայլեցված սափորներ, կավե անոթներ, կարասներ և ուրիշ այլ առարկաներ։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *