Երկրագնդի վրա քիչ վայրեր կան, որտեղ մնացուկային վիճակում պահպանվել են հնագույն ֆլորայի ներկայացուցիչները: Այդպիսի վայրերից մեկը պահպանվելէ Հայաստանի հարավ–արեւելքում՝ Սյունիքի մարզում: Կապան քաղաքից 38 կմ հեռավորության վրա, Ներքին Հանդ գյուղի մոտ, Ծավ գետի հեղհղահունի զույգ ափերի երկայնքով պահպանվել է սոսու մնացուկային, արգելոցային պուրակը: Սոսին լայնատերեւ միաշաքիլ տերեւաթափ ծառերի դասից է: Դրանք պատկանում են ջերմասեր «տուրգայան ֆլորային», որն աճել է պալեոգենում Ասիայում, Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Աստիճանաբար, ուշ–նեոգենում–վադ–պլեյստոցենում Եվրոպայում սառցապատման ու կլիմայի համատարած ցրտեցման հետեւանքով սոսու անտառները, ինչպես եւ լայնատերեւ ֆլորայի ներկայացուցիչներն ամբողջովին, քիչ–քիչ նահանջելեն դեպի հարավ‘ պահպանվելով առանձին վայրերում մնացուկային տեսքով: Ներքին Հանդ գյուղի սոսու պուրակը մնացուկային ֆլորայի ներկայացուցիչներից մեկն է: Այն գտնվում է Շիկահողի արգելոցի տարածքում‘ զբաղեցնելով 60 հեկտար: Առանձին ծառերի բների տրամագիծը մինչեւ 3 մետր է, իսկ բարձրությունը հասնում է 40-45 մետրի (լուս 90): Պուրակում աճում է մոտ 3000 ծառ: Հեթանոսական ժամանակներում սոսին համարվել է սուրբ ծառ: Ավանդազրույցի համաձայն, նրա տերեւների խշշոցով քուրմերը կանխատեսում էին ապագան: Նեղ կիրճերն ու շրջապատող անտառները դարձնում են այդ վայրը քաղաքակրթությունից չվնասված հմայիչ վայրերից մեկը Հայաստանում:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!