Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում 2012թ-ի ամռանն իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր: Այնտեղ մարդիկ ակտիվ կյանք են վարել վաղ, միջին եւ ուշ բրոնզի, ինչպես նաեւ վաղ երկաթի դարաշրջաններում (մ.թ.ա. IV հազարամյակի երկրորդ կես-I հազարամյակի սկիզբ): Բնակավայրն, ընդհանուր առմամբ, ունեցել է մոտ 4 հեկտար, իսկ պարսպապատ վերնամասը` մեկ հեկտար մակերես: Այն հիմնականում եղել է ժայռափոր, իսկ ժայռերի վրա կառուցվել են առանձին շինություններ: Բնակավայրի կենտրոնական հատվածում պեղվել է դամբարան, որտեղ թաղված է եղել հավանաբար շատ նշանավոր կամ մեծատոհմիկ մարդ: Պեղումների ընթացքում հողի երես են դուրս եկել խեցեղեն, բրոնզե զենք եւ զարդեր, կենդանիների ոսկորներ, գարու եւ ցորենի հատիկներ, ապակե եւ փիրուզե ուլունքներ եւ մատանիներ: Բացառիկ կարելի է համարել ապակե մատանու հայտնաբերումը, քանի որ նրա պատրաստումը թվագրվում է մ.թ.ա. 16-15-րդ դարերով, ինչը բացառիկ է ողջ հին աշխարհի հնագիտության համատեքստում:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *