Աղբյուրը լայնակի ձգված ուղղանկյուն սրահ է՝ ճակատային երկկամար բացվածքով, կողքերից եզերված խուլ պատերով: Խորությամբ ծածկված է զույգ կիսագլանաձև թաղերով, որոնք եզրերում հենվում են լայնական պատերի, իսկ միջին մասում՝ ավելի ցածր տեղադրված լայնական կամարի վրա: Երկու թաղերն էլ առնված են երկլանջ ընդհանուր կտուրի տակ: Սրահի աջակողմյան անկյունում (ջրի ելքի մասում) կառուցված է քառակուսի կտրվածքով քարե գուռ, որտեղից ջրի ավելցուկը լցվում է երկայնական պատին կից ջրահավաք նավը՝ իրականացված բութակներով իրար միացած բազալտե խոշոր սալերով: Սառնորակ ջուրը բերված է Չաթին լեռան ընդերքից: Կառուցման ժամանակը ենթադրվում է 1255 թվականը, որի համար հիմք է տալիս աղբյուրի պատին փորագրված Մխիթար քահանայի 1255 թվակիր նվիրատվական արձանագրությունը: Աղբյուրի ներկայիս տեսքը արդյունք է 1951 —1952 թթ. հիմնական նորոգման, որի ժամանակ լրացվել է ճակատի երեսապատը, կառուցվել է թաղերն ընդգրկող երկթեք երկաթբետոնե սալ, որի վրա շարվել են կտուրի ծածկասալերը:
Սանահինի աղբյուրն իր տիպի կառուցվածքների (Հաղպատ, Տաթև և այլն) ուշագրավ օրինակներից է:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *