Գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, համանուն գյուղում: Կառուցվել է Անի մայրաքաղաքի ծաղկման առաջին (X—XI դդ.) կամ երկրորդ (XII—XIII դդ.) ժամանակաշրջանում: Կամրջի կիսավեր կառուցվածքից Ախուրյանի ձախ ափին պահպանվել էին հենարանի հիմքերը, աջ ափին՝ կիսակամարն ու մեծ կամարի սկիզբը: Իր չափերով (ընդհանուր երկարությունը՝ 125,0 մ, իսկ գետը գոտկող կամարի բացվածքը՝ 34,0 մ) կամուրջը միջնադարյան Հայաստանում ամենախոշորն էր: Ճակատային պատերի միջև ու կամարից բարձր գտնվող տարածությունը սնամեջ էր: Այդ հնարանքը միջնադարյան կամրջաշինարարները կիրառել են կամրջի կառուցվածքին թեթևություն հաղորդելու, շինանյութը խնայողաբար ծախսելու և միջին տարածությունը օդափոխելու միջոցով (ճակատային լուսամուտների օգնությամբ) այն խոնավությունից զերծ պահելու նպատակով: Վերին Ջրափի գյուղի մոտ, Ախուրյանի ձախ ափին պահպանվել էին մի այլ կամրջի մնացորդներ: Կամուրջների ավերակները մնացել են ջրի տակ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *