Ջրափի, գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա։ Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։ Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։
- Ամրոց Ք.ա. 2-1 հազ. գյուղից 1 կմ աե, գյումրի տանող ճանապարհի աջ կողմում
- Դամբարանադաշտ Ք.ա. 2-1 հազ. ամրոցի շրջակայքում
- Բնակատեղի Ք.ա. 3-1 հազ. գյուղից աե
- Բնակելի համալիր ուշ անտիկ շրջան-վաղ միջնադար գյուղից դուրս, Արմավիր-Գյումրի խճուղու աջ կողմում բաղկացած է 4 մեծ կացարաններից
- Եկեղեցի 19 դ. գյուղի մեջ
- Կամուրջ 10-13 դդ. Ախուրյան գետի վրա
- Հուշարձանների համալիր հս կողմում, Գյումրի-Արմավիր ճանապարհից 300 մ աե հուշարձանները տեղափոխվել են Ախուրյանի ջրամբարի տարածքից
- Եկեղեցի 7 դ. տեղափոխված է Շիրակավանից
- Եկեղեցի 1867 թ. տեղափոխված է Վերին Ջրափի գյուղից
- Քարավանատուն 10-11 դդ. տեղափոխված է Ներքին Ջրափի գյուղից
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!