Բնության ստեղծած մեկ այլ եզակի հուշարձան է «Պեռլիտե փիղը», որն հայտնաբերել են Երեւանի պատանի երկրաբանների «Օբսիդիան» ակումբի անդամները: Հուշարձանր գտնվում է Չարենցավան քաղաքից 2,5 կմ դեպի հարավ՝ պեռլիտի արդյունահանման Հարավ– արեւելյան քարհանքի հեղեղատներից մեկում: Քանդակը բաղկացած է պեռլիտներից ու օբսիդիաններից, ավելի քան 5 մետր երկարություն եւ 2,5 մետր բարձրություն ունի: Քիչ հեռու երեւում է ետեւի ոտքերին նստած « փղիկի » քանդակը:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!