Հրաբխային լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայում: Պայտսարի լանջերի ժայռերին պահպանվել են մ. թ. ա. VII-II հազարամյակների ժայռապատկերներ (0,5—1 սմ խորությամբ): Մի շարք հորինվածքներ պատկերացում են տալիս որսի հնագույն եղանակների, զենքերի ու այլ միջոցների, կենդանիների ընտելացման ու բուծման մասին: Ժայռապատկերներում հանդիպող կենդանիների մի շարք վերացած տեսակների երբեմնի գոյությունը հայկական լեռնաշխարհում հաստատվում է նաև բրածո մնացորդներով: Բազմաթիվ պատկերներ ու պատկերախմբեր արտահայտում են երկնային լուսատուների, բնության երևույթների (կայծակ, ամպրոպ են) նախնադարյան պաշտամունքը: Պայտասարի ժայռապատկերներն օժանդակ աղբյուր են Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների տնտեսության, կենցաղի, կրոնական պատկերացումների, դրանց հետ կապված մի շարք այլ հարցերի լուսաբանման համար:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!