Կազմավորվել է 1987-ին (տարածքը՝ 200 հա)՝ ՀՀ Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև՝ ծովի մակարդակից 900-950 մ բարձրություններում՝ աղուտներում բնակվող որդան կարմիր բնաշխարհիկ միջատի (Հայկական լեռնաշխարհում գրեթե 3 հազարամյակ օգտագործվել է կարմիր ներկանյութ ստանալու համար) և աղասեր բույսերի պահպանության նպատակով: Այստեղ պահպանվող Որդան կարմիրը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Ըստ հունական և հռոմեական աղբյուրների՝ Հայաստանից արտահանվող Որդան Կարմիրը՝ «արքայական ծիրանին», մեծ համարում է ունեցել. նրանով ներկել են արքայական և իշխանական հանդերձները: Օգտագործվել է նաև մանրանկարչության մեջ և որպես արքայական ու կաթողիկոսական կնիքի ներկ: Որդան կարմիրից ստացված պատրաստուկները կիրառվել են բժշկության մեջ:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!