Շվանւձորում կանգուն է XVII դ. կառուցված ջրանցույցը: Այն շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով: Միաթռիչք թաղի կամարը (թռիչքը՝ 8,1 մ, բարձրությունը ջրատար նավից մինչև ձորակի հատակը՝ 9,3 մ) երկկենտրոն է: Պատի հվ. հատվածում գտնվող ավելի փոքր (թռիչքը՝ 1,8 մ), սլաքաձև կամարով բացվածքը ջրանցքի 2 կողմի խաղողի այգիները կապում է միմյանց: Ջրանցույցն ունի կարևոր շինարարական առանձնահատկություն. հիմնական բացվածքի հատվածում (15,5 մ երկարությամբ) պատի ստորին մասը ավելի լայն է, որի հետևանքով բացվածքի թաղը ղեպի վեր նեղանում է (1,35-1,45 մ)՝ կառույցին հաղորդելով լրացուցիչ կայունություն: Շվանիձորի այժմ գործող ջրանցույցը միջնադարյան Հայաստանի այդ տիպի ինժեներական կառույցներից ամենաարժեքավորն է:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *