Հիմնադրվել է 1930թ-ին: Այստեղ պահվում և ուսումնասիրվում են հնագիտական պեղածո նյութեր, հոգևոր և նյութական մշակույթի առարկաներ, որոնց ընդհանուր քանակը գերազանցում է 30.000-ը: Թանգարանի հավաքածուն համալվել է Գյումրու և Շիրակի մարզի գյուղերում (Կետի, Ոսկեհասկ, Մարմաշեն, Վահրամաբերդ) ստացված գթածոներից: Թանգարանի ազգագրության հատվածում ներկայացված է Գյումրի քաղաքի 18-րդ դարի առօրյան և կենցաղը: Արվեստի բաժնում ներկայացված են 50 կտավներ, որոնցից առավել ուշագրավ են Բաշինջաղյանի, Գյուրջյանի, Հակոբյանի կտավները: Այստեղ պահում են նաև անտիկ դարաշրջանից մինչև մեր օրերում ձուլված մետաղադրամների հազվագյուտ հավաքածուն:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!