Կազմավորվել է 1958-ին՝ (տարածքը՝ 10330 հա), ՀՀ Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռնազանգվածի հվարլ. և Մեղրու լեռնաշղթայի հսարլ. լանջերին՝ ծովի մակարդակից 700-2800 մ բարձրություններում՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում՝ կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով: Ռելիեֆը խիստ մասնատված է, շատ են լեռնային գետակները, հանքային աղբյուրներըԲուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակ, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Հարուստ է կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով: Կան բազմաթիվ բնաշխարհիկներ, որոնցից շատերը կոչվում են Զանգեզուր տեղանունով՝ Զանգեզուրի տանձենի, Զանգեզուրի զանգակածաղիկ, Զանգեզուրի շնկոտեմ ևն: Տարածքի մոտ 94%-ը անտառապատ է: Հիմն, ծառատեսակներն են վրացական և խոշորառէջ կաղնին, արլ. և սովորական բոխին, հատապտղային կենին, արլ. հաճարենին, արլ. սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը), որոնց ուղեկցում են հացենին, լորենին, թխկին, թեղին, ընկուզենին, տանձենին, արլ. խնձորենին, սալորենին, ծառաթփային տեսակներից՝ բթատերև ինկենին, շագանակենին, կովկասյան խուրման, սովորական նռնենին, զկեռենին, թզենին ևն: Կան 18 տեսակի հազվագյուտ մամուռներ, որոնցից հատկապես հայտնի է բարակ ֆաբրոնիան: Ստորին լեռնային գոտում տարածված են արաքսյան կաղնու ցածրահասակ ծառուտները և միջերկրածովյան բուսականության հետաքրքիր մի տիպ՝ շիբլյակը: Կենդանական աշխարհը նույնպես բազմազան է: Սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը և այլն, թռչուններից՝ վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ գայլը, աղվեսը, անտառային կատուն, այծյամը, գորշ Նապաստակը, գորշուկը, լայնականջ ոզնին ևն: Հանդիպում են նաև բեզոարյան այծը, գորշ արջը, հազվադեպ նաև հովազը: Կենդանիներից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *