Շատին, բնակավայր Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, մարզկենտրոնից մոտ 13 կմ հյուսիս-արևմուտք, Արփա գետի աջակողմյան Եղեգիս վտակի ափին։ Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1300-1350 մ, այն ունի գեղեցիկ դիրք։
- Ամրոց «Բերդաքար» 5 դ., 13-14 դդ. 1 կմ հվ Անգեղի ձորի հս եզրին բարձրացող լեռան գագաթին
- Մատուռ «Անգեղի» («Նահատակի») 5-19 դդ. գյուղատեղիի հվ-աե եզրին
- Եկեղեցի 9-10 դդ. 3 կմ հս-ամ «Ղըշլաղ» վայրում
- Եկեղեցի 19 դ. աե մասում «Վանքի ձոր» թաղամասում
- Եկեղեցի «Աղվանք» 13-14 դդ. 5 կմ հվ-ամ
- Կամուրջ Ծատուրի 1666 թ. 4 կմ հվ Եղեգիս գետի վրա, հէկ-ից հվ պահպանվել է միայն աջակողմյան խելը, պատվիրատու՝ Շատիվանքի առաջնորդ Սարգիս
- Կամուրջ «Չուբուկ քյորփի» 13-14 դդ., 19 դ., 1950-ական թթ. հվ մասում Եղեգիս գետի վրա
- Մատուռ Սբ. Աստվածածին 17-20 դդ. գ. մ. Եղեգիս գետի աջ ափին, գյուղի դպրոցից հս
- Մատուռ «Փոսորի» 19 դ. 1 կմ հվ Եղեգիս գետի աջ ափին վրնրգ.՝ 1990-ական թթ.
- Վանական համալիր Շատիվանք (Շատանյա վանք, Շատինի վանք, Շատիկո անապատ) 929 թ., 10-17-րդ դդ. 4 կմ աե Եղեգիսի ձախ ափին, լեռնալանջին
- Եկեղեցի Սբ. Սիոն 1655 թ. պատվիրատու՝ ջուղայեցի վաճառական Հակոբ
- Ձիթհան 17-18 դդ. կից վանքի ամ պարսպին, արտաքուստ
- Ձիանոց 17 դ., վրնրգ.՝ 1739 թ. կից վանքի ամ պարսպին, արտաքուստ
- Ջրաղաց 17 դ. համալիրի հվ-աե կողմում, պարսպից դուրս
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!