Խ.Աբովյան փողոցում գտնվող հետնիոտն, կիսաշրջանաձև բացվածքով հրապարակ է, Հովհ. Թումանյան և Ալ.Պուշկին փողոցների միջև ընկած հատվածում: Նախատեսված է եղել երևանի 1924թ. գլխավոր հատակագծով: Հրապարակի անսամբլն ամբողջացել է 1927-1958թթ., երբ կառուցվել են «Երևան» հյուրանոցը, Կ.Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը և Հայաստանի նկարչի տունը: 1933-1954թթ. հրապարակի մեջտեղում տեղադրվել է Խ. Աբովյանի արձանը (հետագայում տեղափոխվել է գրողի տուն-թանգարան՝ Քանաքեռ): Երևանցիների շրջանում այս հրապարակը հայտնի է նաև «Կինոմոսկվայի հրապարակ» անվամբ, սակայն 2001թ. այն պաշտոնապես անվանակոչվել է հայազգի աշխարահռչակ երգիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Շառլ Ազնավուրի անունով: Հրապարակի կենտրոնում շրջանաձև տեղակայված են տասներկու համաստեղությունները խորհրդանշող շատրվաններ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *