Հանրապետության (նախկինում՝ Նահանգական) փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման անկյունում 1905-1910թթ. կառուցվել էր մի շենք, (ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան, վերակառուցվել է 2007-2008թթ.), որի առաջին հարկում էր գտնվում Երևանի նահանգապետի գրասենյակը՝ ընդունարանով, աշխատասենյակներով, օժանդակ շինություններով: Շենքի երկրորդ հարկը ծառայում էր որպես բնակարան, ուր ապրում էր նահանգապետը: Երկրորդ հարկում նահանգապետի աշխատասենյակն էր, 3 հյուրասենյակ, դահլիճ, ննջարաններ և այլն: 1920-ական թթ. շենքում գործում էին Հայաստանի Հեղկոմը և Կենտգործկոմը, հետագայում նաև՝ Սովմինը և Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտենՇենքը թաղակապ նկուղով երկհարկանի կառույց է, որի հատակագծի ուրվագիծը պայմանավորված էր տեղանքի անկանոն գծագրությամբ: Փողոցներին նայող ճակատներում կա 2, իսկ բակի կողմից՝ ևս մի սյունազարդ պատշգամբ (ներկայումս այն ծածկված է): Շենքի միջին մասում ընդլայնական առանցքի ուղղությամբ՝ նախագավիթն ու սանդղահարթակն են: Ներսում կան բուխարիներ շարված վարդյակների ու ծաղիկների տեսք ունեցող հախճասալիկներով: Պատերն ունեն ծեփածո զարդաքանդակներ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *