Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի Մոզրով գյուղի ճանապարհի աջ կողմում: Հայաստանի քիչ հայտնի և գեղատեսիլ բնական հրաշքներից մեկն է: Քարանձավը հայտնաբերվել է 30 տարի՝ ճանապարհի կառուցման ժամանակ: Խորը քարանձավ է՝ հարուստ բազմապիսի երկրաբանական կազմավորումներով: Այն պարունակում է սպելեոթեմների /քարանձավային կրաքարի կազմավորումներ/ լայն տեսականի, ինչպիսիք են ստալացիտները, հելիցիտները, սյուները, հոսանքային քարերը, քարանձավային բեկոնը և եզրաքարային ամբարտակները: Վտանգավոր է անփորձ այցելուների համար:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!