Կառուցվել է Մեծ եղեռնի զոհերի 50-ամյակի հիշատակին՝ 1967թ., Ծիծեռնակաբերդի զբոսայգում: Այն Երևանի ճարտարապետական կերպարի անբաժանելի մասն է՝ աշխարհի տարբեր ծայրերում սփռված հայերի հոգու մասնիկը՝ որպես ողբերգական և հերոսական պատմության խորհրդանիշ, սրբավայր և ուխտատեղիԾիծեռնակաբերդի բարձունքի բազալտապատ հարթակի վրա խոյացող հուշահամալիրը ներառում է հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող 40մ. բարձրությամբ սլաքաձև երկմաս հուշակոթողը և Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, որ հարթակի ընդհանուր մակարդակից մեկ և կես մետր ցածր, 12 բազալտե թեքված մույթերով բոլորաձև կոթող էՀավերժության տաճար»)՝ ցածրադիր կենտրոնական հատվածի պղնձաձույլ շրջանակում վառվող հավերժական կրակով: Հուշահամալիրն արդի հայ ճարտարապետության նվաճումներից է, օրգանապես շաղկապված է տեղանքին և միջավայրին, ընկալվում է շրջակա տարածքից ոչ միայն ծավալատարածական ընդհանուր հորինվածքով՝ այլև զուսպ ձևերով, ուրվանկարով, գույնով, մասշտաբով և ամբողջ էությամբ: ճարտարապետական ծավալների համամասնությունը, խստությունը, հանդիսավորությունը, մոնումենտալությունն ապահովում են ողջ համալիրի հորինվածքային յուրահատուկությունըՀուշահամալիրի ազդեցությունն այնքան զորեղ է, որ անջնջելի տպավորություն է թողնում բոլոր այցելուների վրա՝ իբրև եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող զուսպ ու քարացած երաժշտություն:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *