Արձանը պատկերում է ժամանակակից քաղաքակրթությունը, նրա նվաճումները և աստիճանաբար մարդու ֆիզիկականի և հոգևորի (ներքին էության) վտանգավոր այլափոխումը, մարդու օտարումը բնությունից: Քանդակագործ Երվանդ Քոչարը արձանի գիպսե (116x60x45) սմ չափսերով տարբերակը կերտել էր 1959 թ.: Արձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ 2003 թ. սեպտեմբերի 23-ին Փավստոս Բուզանդի փողոցի վրա գտնվող Նորարարական փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) մոտ: Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ,քանդակի բարձրությունը` 4.6 մ: Քանդակագործ` Երվանդ Քոչար: Ճարտարապետ` Աշոտ Կարապետյան:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!