Մարտիրոս գյուղի ամենանշանավոր ճարտարապետական հնությունը 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին (Մարտիրոսաց վանք, 1286 թ.) վանքն է և XIII դարի խաչքարեր, որը գտնվում է գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, Նազար սարի ստորին հատվածում, այն տեղում, ուր սկիզբ են առնում սառնորակ աղբյուրները։ Վանքը ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում, ստորգետնյա լեռան մեջ։ Ըստ պահպանված արձանագրությունների, վանքը կառուցել է Մարտիրոս Վարդապետը 1286 թ., իսկ ճարտարապետն է քարագործ Գրիգորիկը։ Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ՝ իր կառուցողական բարձր արվեստով։ Վանքի առջև, մինչ օրս, պահպանվել են հին գյուղատեղի, վանքի միաբանների կացարանների ավերակներն ու մինչև գետ փորված 200 մետրանոց հորանցքի մուտքը։ լուսանկարները՝ Զորիկ Գալստյանի

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *