«Մայր Հայաստան» հուշարձանի (պատվանդան) կառուցման աշխատանքն սկսվել է 1950- ական թթ. (այդ տարիներին այստեղ տեղադրվել է նաև Ի. Ստալինի արձանը, իսկ արդեն 1967թ. տեղադրվել է Երևանի խորհրդանիշերից մեկը՝ Մայր Հայաստան հուշարձանը): Հուշարձանը բաղկացած է երկու մասից՝ հզոր պատվանդանից և արձանից: Պատվանդանի մեջ տեղավորված է «Մայր–Հայաստան զինվորական թանգարանը»: Մուտքի կամարը Երիզված է տասնիննը վարդյակով, որոնցից ոչ մեկը չի կրկնում մյուսին: Տուֆե պատվանդանի ընդհանուր ծավալային հորինվածքն ու մանրամասները ազգային ճարտարապետական ժառանգությունը ստեղծագործաբար ներկայացնելու ինքնատիպ եղանակ է: Քանդակային դեկորը որոշակի գործնական բնույթ է կրում, ինչպես, օրինակ, ջրահեռացման ելուստները կամ բուսական զարդաքանդակներում պատկերված պատերազմի խորհրդային զինանշանները, որոնց Ելուստները միաժամանակ դրոշների համար հենարաններ են ծառայում: Արձանը կանգնեցված է ճարտարապետ Ռ.Իսրայելյանի նախագծով կառուցված հսկայածավալ պատվանդանի վրա, որը նախատեսված էր քանդակագործ Ս. Մերկուրովի կերտած Ի. Ատալինի վիթխարի արձանի համար: Պատվանդանի չափերից և ձևից ելնելով էլ՝ որոշվել են քանդակի չափերը, խորանարդակերպ ծավալները և գծանկարչական ուրվագծերը: Քաղաքի ամենաբարձր կետերից մեկում տեղադրված հուշարձանն իշխում է մայրաքաղաքի վրա և տեսանելի է տարբեր հատվածներից: Այն 1951թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!