Շիրակի մարզում, Հառիճավանքի համալիրի (VII-XIII ղդ.) մոտ, գտնվում է բնության եւ մարդկանց ձեռքերով ստեղծած եզակի մի հուշարձան՝ «ճոճվող աշտարակը»: Մայր մոնոլիտից անջատված հոծ տուֆե ժայռի վրա կառուցվել է փոքրիկ մատուռ: Նրա չափսերը 2 x 2,5 x 3 մետր է, իսկ ընդհանուր բարձրությունը ժայռային հիմքի հետ միասին 16 մետր է: Ժայռը հեռացել է մոնոլիտից մի քանի մետր՝ թեքվելով 10 անկյան տակ: Մատուռը կանգուն է մնացել բազմաթիվ երկրաշարժերից, նույնիսկ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Այն կառուցվել է VII դարում եւ իրենից ներկայացնում է միանեֆ բազիլիկա: Այն գտնվում է վանքի համալիրի հարավ–արեւմտյան պարսպի ետեւում: Հառիճավանքի համալիրն ընդգրկում է Սուրբ Գրիգոր եկեղեցին (VII ղ.), վանքի գլխավոր տաճարը՝ Սուրբ Աստվածածինը (XII-XIII դդ.), վանականների խուցերն ու թեմական դպրոցը: Վանքն հայտնի է իր եզակի որմնանկարներով: Հառիճ գյուղը, որի անվանումը տրված է վանքի համալիրին, հայանի է դեռեւս II դարից Ք. ծ. ա. այստեղ պահպանվել են հնագույն ամրոցների մնացորդներ, իսկ գյուղի գերեզմանոցում կարելի է տեսնել V-VII դարերի տապանաքարեր ու զարդաքանդակներով կոթողներ, ինչպես նաեւ V դարի փոքրիկ միանեֆ բազիլիկայի փլատակներ:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!