Քարանձավը գտնվում է ՈՒջան գյուղում, հյուսիս-արևելյան ծայրամասում: Սա հետաքրքիր 3 տարբեր հարթությունների վրա փորված, քարանձավների համակարգ է , որոնք իրար միացած են նեղ, հաճախ դժվար անցանելի ստորգետնյա անցուղիներով: Սուտքի առաջ գտնվող հարթակի ծայրամասում պահպանվել են պաշտպանական նշանակությամբ կիկլոպյան պարսպի հետքեր: Քարանձավի ներքևի մուտքը գտնվում է ժայռի հիմնամասում: Ներքևի թունելն ունի քարե դռներ, որոնք տարածքի մնացած բոլոր քարե դռների պես փակվում են ներսից: Քարանձավի հատակը (մեջտեղի 1-ի սրահի) թափվածքների և լցված հողի պատճառով թեքություն ունի, բայց ամենայն հավանականությամբ հատակը ի սկզբանե հարթեցվել է մարդու կողմից: Մեջտեղի 1-ին սրահից դեպի ներքևի սրահը տանող անցուղին նեղ է: Ներքևի սրահում հատակը հարթեցված է, փորված են կարասանման հորեր՝ չոր և հեղուկ սննդամթերք պահպանելու համար, ընդ որում այստեղ հայտնաբերվել է բավականին հազվագյուտ հանդիպող կրկնակի հորի: Հորերը և քարանձավը վարպետորեն քողարկված են: Հեղուկ սննդամթերքի (ձեթ, գինի) պահելու համար նախատեսված հորերը 2 մետր տրամագիծ ունեն, պատված են կավասվաղով և թրծված: Հարավային, հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան մասերում արհեստական շարվածքներ կան՝ կրաշաղախով ամրացված:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *