Հնավայրում պահպանվել են 1266-1346 թվականներով թվագրված մոտ 40 գերեզմանոց։ Հայ եւ իսրայելցի հնագետների կողմից այստեղ 2000-2003 թթ. իրականացված պեղումներից պարզվել է, որ տապանաքարերի արձանագրությունների թվում կան տասը եբրայերեն կամ արամեյերեն արձանագրություններ, որոնք իրենցից ներկայացնում են մեջբերումներ թալմուդյան գրականությունից, որոշները զարդարված են Օրբելյանների դարաշրջանի զարդանախշերով: Որոշ հանգուցյալների անուններ, թերևս, կապում են բնակավայրի բնակիչներին Իրանի հրեական ընտանիքներին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Եղեգիսն ի սկզբանե բնակեցված է եղել իրանցի հրեաներով, որոնք հետո արտագաղթել են: Բացի տապանաքարերից` համայնքի մասին այլ վկայություններ չկան: Հայաստանում հրեական համայնքի պատմությունը հասնում է 13-րդ դարի սկիզբը, երբ մոնղոլներն ասպատակում էին տրածաշրջանը: Սակայն Սյունիքը կառավարող Օրբելյանների ընտանիքը կարողանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել մոնղոլների հետ: Իրենց հերթին նրանք Սյունիքին հատուկ կարգավիճակ են տալիս: Այն իրավիճակում, երբ Հայաստանի մյուս մասը պայքարում էր մոնղոլների լծի դեմ, Սյունիքը, իր կարգավիճակով եւ լեռներով պաշտպանված, բարգավաճում էր եւ դառնում միգրացիայի կենտրոն` հրապուրելով մասնավորապես հրեա ներգաղթյալներին: Եղեգիսի հրեական գերեզմանատունը համաշխարհային կարգի տեսարժան վայր է: Այն ցույց է տալիս, որ 13-րդ դարի Հայաստանն աշխույժ, բազմամշակութային երկիր էր:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *