Գտնվում է ԼոռումՕհան Օձնեցին Հայաստանից հալածում է հույներին և գերի բռնում հունաց պատրիարքին, որը սպառնացել էր եռացրած ջրի մեջ ձգել նրան: Մի կաթսա ջուր եռացնել տալուց հետո, Օձնեցին դիմելով պատրիարքին, ասում է. Սպառնացել էին ինձ եռացրած ջրի մեջ ձգել. ես այդ քեզ չեմ անի, միայն այս խաչը ձգի ջրի մեջ և հանի: Հունաց պատրիարքը վախենում է եռացրած ջրում այրել իր ձեռքը: Օհան Օձնեցին խաչակնքում է ջուրը և խաչը ինքն է ձգում ջրի մեջˋ և առանց վնասվելու հանում այնտեղից: Հունաց պատրիարքը հետևելով Օձնեցու օրինակին, ձեռքը ջուրն է մտցնում, բայց իսկույն խաշվում է: «Այդքանը քեզ բավական է իբրև պատիժ», – ասում է Օձնեցին և ազատ է արձակում նրան: Պատրիարքի հետ լինում է մի հույն վարդապետ: Տեսնելով Օձնեցու կատարած հրաշքը, նա թողնում է պատրիարքին և գալիս է Օձնեցու հետ ճգնելու: Օձնեցու վանքի մոտ հունարեն տապանագրով մի գերեզմանաքար կա. տեղացիների ասելով այդտեղ թաղված է Օձնեցու վանքում ճգնող հույն վարդապետը:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *