Բանաստեղծ, քնարերգու Հ. Շիրազը թաղված է Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող պանթեոնում, հայ մեծանուն արժանավորների «ընտանիքում»: Հ. Շիրազի արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2005 թ. հունիսի 1-ին Մալաթիա–Սեբաստիա համայնքի Ա-1 թաղամասի «Երիտասարդություն» զբոսայգում, «Սուրբ Երրորդություն» նորակառույց եկեղեցուն հարող տարածքում: Արձանի նյութը` բրոնզ, բազալտ, բարձրությունը 5 մ, քանդակագործ` Արա Շիրազ, ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!