Շինարարական աշխատանքներն ընթացել են 1917-1968թթ.: Հյուսիսից հարում է Խ. Աբովյանի անվան պուրակին, իսկ հյուսիսարևելքից ձգվում մինչև Գետառ գետը: Հիվանդանոցային շենքերի այս համալիրն Ալ. Թամանյանի կողմից 1924թ. նախատեսվել է դեռևս Երևանի գլխավոր հատակագծով՝ որպես քաղաքային հիվանդանոց: Այս համալիրում միասնական ճարտարապետական անսամբլում կենտրոնացված են Ֆիզիոթերապիայի ինստիտուտը, Գինեկոլոգիական կլինիկան և ծննդատունը: Մյուս թևում գտնվող Աչքի կլինիկան, Քաղաքային և Մանկական հիվանդանոցները սիմետրիկ աղեղնաձև թևերով ներդաշնակվել են պուրակի եզրագծերին: Ակնաբուժարանը կառուցվել է Հայաստանի օգնության կոմիտեի կողմից, եգիպտաբնակ նշանավոր հասարակական գործիչ և բարերար Նուբար Փաշայի դուստր՝ Մարի Նուբարի միջոցներով, որը նախագծվել է Ֆրանսիայում անհայտ հեղինակի կողմիցՔաղաքային հիվանդանոցը հիմնվել է 1893թ., տարբեր բուժհիմնարկները մի շենքում տեղակայելու նպատակով՝ քաղաքային իշխանությունների որոշմամբ: Քաղաքային հիվանդանոցի հողակտորը Ս. Ավետիսյանից գնել և քաղաքին է նվիրել կոնյակի գործարանի գործարանատեր Վ.Ն. Շուստովը:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *