Հերմոնի վանք (Ահերմոնի վանք, Կնեվանք), հայկական ճարտարապետական հուշարձան ՀՀ Վայոց Ձորի մարզում, Եղեգիս գետի ձորալանջին։ Եղել է կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն։ 936-ին հիմնադրել են Սյունյաց գահերեց Սմբատ իշխանը և Հակոբ եպիսկոպոսը։ 1338-ին այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր Կիլիկեցի վարդապետը և նոր դպրոցի հիմք դրել (Հերմոնի վանքի դպրոց)։ Ներկայիս Սուրբ Գրիգոր եկեղեցին սրբատաշ բազալտով կառուցված մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկ է (XVII-րդ դար)։ Քանդված են ծածկը և հարավային պատի մի մասը։ Վանքի ուղղանկյուն հատակագծով պարսպապատ տարածքում պահպանվել են երբեմնի համալիրի շինությունների հետքեր։
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!