Հուշարձանը նվիրված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին՝ 1967թ.: Գտնվում է Ազատության պողոտայի վրա՝ Քանաքեռի սարահարթի բարձունքին, որտեղից բացվում է Արարատ լեռան համանկարի վրա տարածվող երևանյան համայնապատկերը: Հուշարձանը ուղղանկյուն, միմյանց նկատմամբ ուղղահայաց երկու հարթակներից մեկի վրա տեղադրված քառանիստ, վերսլաց կոթող է՝ 65մ. բարձրությամբ: Վերնամասը պսակված է ուրարտական արվեստին բնորոշ «Կենաց ծառ» խորհրդանշող կերտվածքով: Կոթողից ոչ հեռու Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատմանը նվիրված մի ինքնատիպ «Թանգարան» է՝ աստիճանավոր հիմքի վրա կանգնեցված մի շինություն, որի ծածկի ներքին մակերեսները դրվագված են Հայաստանի անցյալն ու ներկան ներկայացնող համապատասխան հիշատակագրերով: Շինության պատերի ստորին մասերում հուշաղբյուրներ են, կենտրոնում՝ դորմենաձև, ուղղանկյուն և ուղղաձիգ ոչ մեծ ծավալ:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!