Հանրապետության հրապարակի կառավարական շենքն ասիմետրիկ ճարտարապետական– հատակագծային լուծում ունի: Անկյունային մասերը շեշտված են ճարտարապետական մոնումենտալ շքւսմուտքերով և հրապարակի վրա տեղադրված աշտարակով, որը կամարով ընդգծված թաղակապով անցնում է դեպի բակ: Աշտարակի գմբեթային հատվածը կանգնած է 20 սյուների վրա: ճարտարապետական հորինվածքում սքանչելիորեն օգտագործված են դասական համաչափություններն ու ազգային ճարտարապետական ձևերը, որին ներդաշնակ է նաև հարդարանքի կենտրոնից եռաստիճան նվազումը: Հանրապետության հրապարակի կառավարական շենքի ժամացույցը պատրաստվել է Մոսկվայում և 1941թ. հուլիսին տեղափոխվել Երևան: Թվատախտակի տրամագիծը 4մ. է, մեծ սլաքի երկարությունը‘ 188սմ., փոքրինը‘ 170սմ: ճշգրտության աստիճանը մեծ է, 24 ժամվա ընթացքում տատանվում է 2 կամ 3 վարկյանի տարբերությամբ:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!