ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Հաճելի ճամփորդություն անցկացնելու համար գերադասելի է Հայաստան այցելել ուշ գարնանը՝ մայիսից հունիս և վաղ աշնանը՝ սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին: Այս ընթացքում եղանակը տաք է, արևոտ, բայց ոչ շոգ: Ձմեռային սպորտի սիրահարներին խորհուրդ կտանք այցելել Հայաստանի դահուկային կուրորտները դեկտեմբերի առաջին կեսից մինչև փետրվարի երկրորդ կեսը: Քայլարշաների և սար մագլցելու սիրահարների համար լավագույն կլիմայական պահմանները հաստատվում են հուլիսից օգոստոս ամիսներին: Հայաստանի արևահամ մրգերը համտեսելու, ինչպես նաև Սեվանի և մյուս բարձր լեռնային ջրաավազաններում հանգիստը կազմակերպելու համար ամենահարմար ժամանակը սկսվում է հունիսի երկրորդ կեսից և ավարտվում օգոսստոսի վերջին:
ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ
Զվարթնոց միջազգային օդնավակայանում բոլոր ծառայությունները, այդ թվում և մուտքի արտոնագրերի տրամադրումը և Գրանցման բաժնի կողմից մատուցվող ծառայությաունները մատուցվում են շուրջօրյա և Դուք մուտքի արտոնագիր կարող եք ձեռք բերել ցանկացած ժամանակ օդանավակայան ժամանելուն պես: Հենց տեղում Դուք պետք է լրացնեք մուտքի արտոնագրի դիմումի ձևը:
Հայաստանի Հանարապետության մուտքի արտոնագրի ստացման գործընթացների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություններ ստանալու համար կարող եք այցելել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք՝ https://www.mfa.am/hy/visa/ կամ ուղղել Ձեր հարցերը մեր մասնագետներին՝ [email protected] էլ․փոստով։
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ինքնաթիռով
Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված պատճառներով Հայաստանի հետ կապի առավել հարմարավետ միջոցը` օդային փոխադրումներն են: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, որը հանդիսանում է դեպի Հայաստանի Հանրապետություն օդային գլխավոր դարպասը, որը սկսել է գործել դեռևս 1961 թվականից: Օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է Ուղևորային նոր՝ 52.000 քմ համալիր, կրկնապատկվել են ուղեւորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվել է նոր ստորգետնյա ավտոկայանատեղի` 800 մեքենայի կանգառման հնարավորությունով: Թռիչքադաշտում տեղակայված նավիգացիոն համակարգը վայրէջքների համար ապահովում է 30 x 350մ օդերևութաբանական նվազագույն, որը համապատասխանում է ICAO երկրորդ կարգին:
Երկաթուղով
Մինչև Երևան գնացքով կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե ձեր ճանապարհը անցնում է Վրաստանի տարածքով: Սահմանակից Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանները փակ են: Իրանի հետ երկաթուղային հաղորդակցությունը կգործի մոտ ապագայում:
Ավտոբուսով կամ ավտոմեքենայով
Հայաստանի և Վրաստանի միջև գործում է ավտոբուսային երթուղի: Ավտոբուսով Թիֆլիսից Երևան կարելի է հասնել 6 ժամում, իսկ ավտոմեքենայով մոտ 5 ժամում: