ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ
1 մլն տարի առաջ – Մարդու ի հայտ գալը Հայկական լեռնաշխարհում
800 հազ. – 10 հազ. թթ. – Հին քարի դարը (պալեոլիթը) Հայկական լեռնաշխարհում
X-VI հազարամյակներ – Նոր քարի դարը (նեոլիթը) Հայկական լեռնաշխարհում
V-IV հազարամյակներ – Պղնջաքարային դարը (էնեոլիթը) Հայկական լեռնաշխարհում
III-II հազ. – Բրոնզի դարը Հայակական լեռնաշխարհում
III հազարամյակի վերջից – Երկաթի դարի սկզբնավորումը Հայկական լեռնաշխարհում
III-II հազարամյակներ – Հայ ժողովրդի կազմավորումը
XV-XIII դդ. – Հայասա ցեղային միությունը
XIII-IX դդ. – Նաիրի ցեղային միությունը
IX-VI դդ. – Վանի (Ուրարտու, Արարատյան) թագավորության ժամանակաշրջանը
860-843 թթ. – Վանի թագավորության հիմնադիր Արամե կամ Արամ թագավորի գահակալությունը
810 – 786 թթ. – Մենուա արքայի գահակալությունը
786-764 թթ. – Արգիշտի I-ի գահակալությունը
782 թ. – Էրեբունի քաղաքի հիմնադրումը
VI դ. Առաջին կես – Երվանդունիների արքայատոհմի հիմնադրումը, Երվանդ Սակավակյաց
550-529 թթ. – Պարսից Կյուրոս Մեծ արքայի գահակալությունը
521 թ. – Հայերի ապստամբությունը Աքեմենյան տիրապետության դեմ: Բեհիսթունյան արձանագրությունը:
331 թ. – Գավգամելայի ճակատամարտը
323 թ. – Ալեքսանդր մակեդոնացու մահը
312 թ. – Սելևկյան տերության հիմնումը
189 թ. – Մեծ Հայքի և Ծոփքի անկախության հռչակումը
189-160 թթ. – Արտաշես I-ի գահակալումը: Արտաշեսյան տիրության հիմնումը
170-ական թթ. – Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը
95-55 թթ. – Տիգրան II Մեծի գահակալությունը
69 թ. հոկտեմբեր – Տիգրանակերտի ճակատամարտը
68 թ. – Արածանիի ճակատամարտը
66 թ. – Արտաշատի հաշտության պայմանագիրը
55-34 թթ. – Արտավազդ II-ի գահակալությունը
31 թ. – Արտավազդ II-ի մահը
30-20 թթ. – Արտաշես II-ի գահակալումը
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ
1 թ. – Արտաշեսյան արքայատոհմի անկումը
52 թ. – Տրդատ Արշակունին հայոց գահակալ
66 թ. – Տրդատ I-ի թագադրումը Հռոմում
77 թ. – Գառնիի հեթանոսական տաճարի կառուցումը
226 թ. – Սասանյան արքայատոհմի հաստատումը Պարսկաստանում
298-330 թթ. – Տրդատ III Մեծի գահակալությունը
301 թ. – Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը
303 թ. – Ս. Էջմիածնի Մայր տաճարի հիմնումը Վաղարշապատում
330-338 թթ. – Խոսրով II Կոտակի գահակալությունը
330-ական թթ. – Դվին մայրաքաղաքի հիմնադրումը
350-368 թթ. – Արշակ II-ի գահակալումը
354 թ. – Հայ եկեղեցու առաջին օրենսդիր ժողովն Աշտիշատում
370-374 թթ. – Պապ Արշակունու գահակալությունը
371 թ. – Ձիրավի ճակատամարտը հայ–հռոմեական և պարսկական զորքերի միջև
387 թ. – Հայաստանի առաջին բաժանումը` Պարսկաստանի և Հռոմի միջև
405 թ. – Հայոց գրերի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի կողմից
428 թ. – Հայ Արշակունյաց թագավորության անկումը
451 թ. մայիս 26 – Ավարայրի ճակատամարտ
451 թ. – Քաղկեդոնի համաքրիստոնեական տիեզերական ժողովը
481-484 թթ. – Ազատագրական կռիվներ Հայաստանում Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ
484 թ. – Նվարսակի հաշտության պայմանագիրը հայերի և պարսիկների միջև
552 թ. – Հայկական տոմարի առաջին տարին (1 թ.)
571–572 թթ. – Հայերի ապստամբությունը Պարսկաստանի դեմ Կարմիր Վարդանի գլխավորությամբ
591 թ. – Հայաստանի երկրորդ բաժանումը` Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև
640-ական թթ. – Արաբական առաջին արշավանքները Հայաստան
643 թ. – Զվարթնոց տաճարի կառուցումը
699 թ. – Հայաստանի վերջին նվաճումն արաբների կողմից
703 թ. – Վարդանակերտի ճակատամարտը
774-775 թթ. – Հայերի ապստամբությունն արաբական խալիֆայության դեմ
850-855 թթ. – Ժողովրդական նոր ապստամբություն արաբների դեմ
862 թ. – Իշխանաց իշխան պաշտոնի շնորհումը Աշոտ Բագրատունուն
885 թ. – Բագրատունյաց արքայատոհմի հաստատումը
885-890 թթ. – Աշոտ I Մեծի գահակալությունը
890-914 թթ. – Սմբատ I-ի գահակալությունը
893 թ. – Դվինի ավերիչ երկրաշարժը
908 թ. – Վասպուրականի Արծրունյաց թագավորության առաջացումը
914-928 թթ. – Աշոտ Երկաթ II-ի գահակալությունը
921 թ. – Սևանի ճակատամարտը և արաբների վերջնական վտարումը երկրից
961 թ. – Անիի հռչակումը Հայաստանի մայրաքաղաք
963 թ. – Կարսի կամ Վանանդի թագավորության առաջացումը
978 թ. – Գուգարքի (Լոռի) թագավորության հիմնումը
987 թ. – Սյունիքի կամ Կապանի թագավորության ստեղծումը
990-1020 թթ. – Գագիկ I-ի գահակալությունը
1021 թ. – Վասպուրականի միացումը Բյուզանդիային
1045 թ. – Անիի գրավումը բյուզանդական զորքերի կողմից Բագրատունյաց թագավորության անկումը
1047-1048 թթ. – Սելջուկ–թուրքերի առաջին արշավանքները Հայաստան
1080 թ. – Ռուբինյան իշխանության առաջացումը Կիլիկիայում
1084 թ. – Հայկական տոմարի կայունացումը Հովյաննես Իմաստասերի կողմից
XII-XIII դդ. – Զաքարյանների իշխանապետությունը Հայաստանում
1198 թ. – Կիլիկիայի Հայակական թագավորության հռչակումը
1198-1219 – Լևոն II-ի Կիլիկիայի հայոց թագավորի գահակալությունը
1220 թ. –Մոնղոլների առաջին հետախուզական արշավանքը դեպի Անդրկովկաս
1226 թ. – Հեթումյան արքայատոհմի հաստատումը Կիլիկիայում
1236 – 1245 թթ. – Հայաստանի նվաճումը մոնղոլների կողմից
1254 թ. – Հայ–մոնղոլական դաշինքի կնքումը
1280 թ. – Գլաձոր համալսարանի հիմնումը
1342 թ. – Լուսինյան հարստության հաստատումը Կիլիկիայում
1375 թ. – Կիլիկիայի հայկական թագավորության անկումը
1386 թ. – Լենկթեմուրի առաջին արշավանքը Հայաստան
1441 թ. – Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռի վերահաստատումը Ս. Էջմիածնում
1453 թ. – Կ. Պոլիս գրավումը թուրքական զորքերի կողմից
1461 թ. – Հայոց պատրիարքության հիմնադրումը Կ. Պոսլում
1502 թ. – Սեֆյան պետության հիմնումը Պարսկաստանում
1512 թ. – Հայկական տպագրության սկզբնավորումը Հակոբ Մեղապարտի կողմից
1512 թ. – Թուրք–պարսկական պատերազմի սկիզբը
1547 թ. – Հայ ժողովրդի ազատագրությանը նվիրված գաղտնի ժողով` Էջմիածնում
1555 թ. – Ամասիայի հաշտության պայմանագիրը: Հայաստանի բաժանումը Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև
1604 թ. – Շահ Աբասի կողմից հայերի զանգվածային բռնագաղթը Պարսկաստան և Նոր Ջուղա հայկական գաղթօջախի հիմնումը
1639 թ. – Դիարբեքիրի հաշտության պայմանագիրը և Հայաստանի երկրորդ բաժանումը` Պարսկաստանի և Թուրքիայի միջև
1677 թ. – Հայաստանի ազատագրությանը նվիրված Էջմիածնի գաղտնի ժողովը` Հակոբ Ջուղայից կաթողիկոսի ղեկավարությամբ
1699 թ. – Անգեղակոթի գաղտնի ժողովը
1701 թ. – Իսրայել Օրու գործունեության սկիզբը Ռուսաստանում
1717 թ. – Մխիթարյան միաբանության հիմնումը Վենետիկի Ս. Ղազար կղզում
1722 թ. – Ռուսական բանակի Կասպիական արավանքը
1722-1730թթ. – Ազատագրական պայքարը Արցախում և Սյունիքում
1724 թ. – Թուրքական զորքերի արշավանքները Երևան, Երևանի հերոսական պաշտպանությունը
1727 թ. – Հալիձորի ճակատամարտը
1794 թ. – Հայկական առաջին պարբերականի` «Ազդարարի» լույս ընծայումը Մադրասում` Հարություն Շամվոնյանի խմբագրությամբ
1801 թ. – Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին
1804-1813թթ. – Ռուս–պարսկական առաջին պատերազմը
1806-1812 թթ. – Ռուս–թուրքական պատերազմը
1813 թ. – Գյուլիստանի հաշտության պայմանագիրը
1815 թ. – Լազարյան ճեմարանի հիմնումը Մոսկվայում
1824 թ. – Ներսիսյան դպրոցի բացումը Թիֆլիսում
1826–1828 թթ. – Ռուս–պարսկական երկրորդ պատերազմը
1827 թ. Օգոստոսի 17 – Օշականի ճակատամարտը
1827 թ. Հոկտեմբերի 1 – Երևանի գրավումը ռուսական զորքերի կողմից
1828 թ. փետրվարի 10 – Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումը: Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին
1828 թ. մարտ – Հայկական մարզի ստեղծումը
1828-1829 թթ. – Պարսկահայերի ներգաղթը Արևելյան Հայաստան
1828-1829 թթ. – Ռուս–թուրքական պատերազմը
1828 թ. հուլիսի 23 – Կարսի ամրոցի գրավումը ռուսական զորքերի կողմից
1829 թ. հունիս 27 – Կարինի (Էրզրումի) գրավումը ռուսական զորքերի կողմից
1829 թ. սեպտեմբեր 2 – Ադրինապոլսի հաշտության պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև
1829-1830 թթ. – Արևմտահայերի ներգաղթը Արևելյան Հայաստան
1836 թ. մարտի 11 – Հայ եկեղեցու «Կանոնադրության» ընդունումը
1840 թ. – Հայկական մարզի վերացումը
1844 թ. – Կովկասի փոխարքայության հիմնումը
1849 թ հունիս – Երևանի նահանգի կազմակերպումը
1853-1856 թթ. – Ղրիմի պատերազմը
1855 թ. – Կարսի գրավումը ռուսական զորքերի կողմից
1856 թ. – Փարիզի հաշտության պայմանագիրը
1860 թ. մայիսի 24 – Արևմտահայերի «Ազգային սահմանադրության» ընդունումը
1862 թ. – Զեյթունի ապստամբությունը
1863 թ. մարտ – «Ազգային սահմանադրության» վերացումը թուրքական կառավարության (Բարձր դուռ) կողմից
1870 թ. մայիսի 24 – Գյուղացիական բարեփոխման (կանոնադրության) ընդունումը Հայաստանում
1872 թ. – «Միություն ի փրկություն» գաղտնի կազմակերպության հիմնումը Վանում
1874 թ. – Գևորգյան ճեմարանի բացումն Էջմիածնում
1877- 1878 թթ. – Ռուս–թուրքական պատերազմը
1877 թ. նոյեմբերի 1 – Կարսի մարզի կազմավորումը
1877 թ. նոյեմբերի 6 – Կարսի ամրոցի գրավումը ռուսական զորքերի կողմից
1878 թ. – Սան–Ստեֆանոյի հաշտության պայմանագրի կնքումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև
1878 թ. ամառ – Բեռլինի միջազգային կոնգրեսի հրավիրումը
1881 թ. – «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպության ձևավորումը Կարինում
1882 թ. – «Հայրենասերների միություն» խմբակի ստեղծումը Մոսկվայում
1885 թ. – Արմենակյան կուսակցության հիմնումը Վանում
1887 թ. – Հնչակյան կուսակցության առաջացումը Ժնևում
1890 թ. – Հայ Հեղափոխական Դաշնակության ստեղծումը Թիֆլիսում
1894 թ. ամառ – Սասունի ապստամբությունը
1895-1896 թթ. – Հայերի զանգվածային կոտորածներ Օսմանյան կայսրությունում
1895-1896 թթ. – Զեյթունի ապստամբությունը
1896 թ. – Վանի հերոսամարտը
1896 թ. օգոստոս – Հայ ահաբեկիչների կողմից Օսմանյան բանկի գրավումը Կ. Պոլսում
1896 թ. – Վերակազմյալ «Հնչակյան կուսակցության» առաջացումը
1899 թ. – Թիֆլիս–Ալեքսանդրապոլ–Կարս երկաթգծի գործարկումը
1904 թ. – Սասունի ապստամբությունը
1905-1906 թթ. – Հայ–թաթարական արյունալի ընդհարումները
1906 թ. – Հայոց բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնումը
1907 թ. օգոստոս – Եռյակ համաձայնության (Անտանտի) ստեղծումը
1907 թ. դեկտեմբեր – Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության կոնգրեսը` (համագումարը) Փարիզում
1908 թ. հուլիս – Երիտթուրքերի պետական հեղաշրջումը Թուրքիայում
1908 թ. հոկտեմբեր – Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության հիմնադրումը
1909 թ. ապրիլ – Կոտորածները Կիլիկիայում
1912-1913 թթ. – Բալկանյան պատերազմը
1914 թ. հունվարի 26 – Ռուս–թուրքական համաձայնագիրը` Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ
1914 թ. հուլիս 19 – Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը
1914 թ. դեկտեմբեր –
1915 թ. հունվար – Սարիղամիշի ճակատամարտը, թուրքական երրորդ բանակի ջախջախումը
1915 թ. ապրիլի 24 – Հայոց Մեծ եղեռնի օրը
1915 թ. ապրիլ – Վանի հերոսական ինքնապաշտպանությունը
1915 թ. հուլիս–օգոստոս – Մուսա լեռան դյուցազնամարտը
1916 թ. փետրվար – Կարինի (Էրզրումի) գրավումը ռուսական զորքերի կողմից
1917 թ. փետրվար 27 – Փետրվարյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում
1917 թ. մարտի 9 – Կովկասի փոխարքայության վերացումը և Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (ՕԶԱԿՈՄ) ստեղծումը
1917 թ. ապրիլ – Հայ ժողովրդական կուսակցության ստեղծումը
1917 թ. մայիս – Արևմտահայերի առաջին համագումարի հրավիրումը
1917 թ. սեպտեմբեր – հոկտեմբեր – Արևելահայերի ազգային համագումարի հրավիրումը
1917 թ. հոկտեմբեր – Հայոց Ազգային խորհրդի ստեղծումը
1917 թ. հոկտեմբեր 25 – Բոլշևիկների զինված հեղաշրջումը Պետրոգրադում և խորհրդային իշխանության հռչակումը Ռուսաստանում
1917 թ. նոյեմբեր 15 – Անդրկովկասյան կոմիսարիատի ստողծումը
1917 թ. դեկտեմբեր 5 – Երզնկայի զինադադարի ստորագրումը
1917 թ. դեկտեմբեր 29 – «Թուրքահայաստանի մասին» դեկրետի ընդունումը Խորհրդային Ռուսաստանի կառավարոթւյան կողմից
1918 թ. հունվար – Թուրքական զորքերի հարձակումը Կովկասյան ռազմաճակատում:
1918 թ. փետրվարի 10 – Անդրկովկասյան Սեյմի (խորհրդարանի) բացումը
1918 թ. մարտ – Տրապիզոնի բանակցություններն Անդրկովկասյան կառավարության և Թուրքիայի միջև
1918 թ. ապրիլի 9 – Անդրկովկասյան դեմոկրատական դաշնակցային հանրապետության (ԱԴԴՀ) անկախության հռչակումը
1918 թ. մայիս – Բաթումի հաշտության բանակցություններն Անդրկովկասյան իշխանությունների և Թուրքիայի միջև
1918 թ. մայիսի 15 – Ալեքսանդրապոլի գրավումը թուրքերի կողմից
1918 թ. մայիսի 22-26 – Սարդարապատի հերոսամարտը
1918 թ. մայիսի 23-28 – Բաշ–Ապարանի ճակատամարտը
1918թ. մայիսի 24-28 – Ղարաքիլիսայի ճակատամարտը
1918 թ. մայիսի 2 – Անդրկովկասյան Սեյմի լուծարումը և ՎՐաստանի անկախության հռչակումը:
1918 թ. մայիսի 27 – Ադրբեջանի անկախության հռչակումը
1918 թ. մայիսի 28 – Հայոց ազգային խորհրի կողմից Հայաստանի անկախության հռչակման որոշումը
1918 թ. հունիսի 4 – Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև
1918 թ. օգոստոսի 1 – Հայաստանի ազգային խորհրդի (առաջին խորհրդարանի) բացումը
1918 թ. հոկտեմբերի 30 – Մուդրոսի զինադադարը: Թուրքիայի կապիտուլացիան
1918 թ. նոյեմբերի 11 – Առաջին աշխարհամարտի ավարտը
1919 թ. հոինվարի 19 – Փարիզի հաշտության կոնֆերանսի բացումը
1919 թ. մայիսի 28 – Հայաստանի կառավարության հայտարարությունը միացյալ և անկախ Հայաստանի հռչակման մասին
1919 թ. օգոստոսի 1 – Հայաստանի 2-րդ խորհրդարանի բացումը
1920 թ. հունվարի 31 – Հայաստանի Համալսարանի բացումը
1920 թ. ապրիլի 28 – Ադրբեջանի խորհրդայնացումը
1920 թ. մայիսի – Բոլշևիկների Մայիսյան ապստամբությունը Հայաստանում
1920 թ. օգոստոսի 10 – Սևրի հաշտության պայմանագիրը
1920 թ. սեպտեմբերի 1-8 – Արևելքի ժողովուրդների համագումարը Բաքվում
1920 թ. սեպտեմբերի 23 – Թուրք–հայկական պատերազմի սկիզբը
1920 թ. հոկտեմբերի 30 – Կարսի գրավումը թուրքերի կողմից
1920 թ. դեկտեմբեր 2 – Երևանի համաձայնագրի կնքումը Ռուսաստանի լիազոր ներկայացուցիր Բ. Լեգրանի և Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Դրոյի միջև Հայաստանի խորհրդայնացումը
1920 թ. դեկտեմբեր 2 – Ալեսանդրապոլի հաշտության պայմանագրի կնքումը
1921 թ. փետրվարի 18 – Ժողովրդավարական ապստամբության հաղթանակը Հայաստանում
1921 թ. փետրվարի 25 – Վրաստանի խորհրդայանցումը
1921 թ. մարտի 16 – Ռուս–թուրքական բարեկամությնա պայմանագիրը
1921 թ. ապրիլի 2 – Երևանի վերագրավումը Կարմիր բանակի կողմից Խորհրդային իշխանության վերականգնումը Հայաստանում
1921 թ. հուլիսի 5 – ՌԿ (բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշումը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու մասին
1921 թ. սեպտեմբեր – Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) ստեղծումը
1921 թ. հոկտեմբերի 13 – Կարսի պայմանագիրն Անդրկովկասյան հանրապետությունների և Թուրքիայի միջև
1922 թ. մարտի 12 – Անդրֆեդերացիայի ստեղծումը
1922 թ. դեկտեմբերի 30 – ԽՍՀՄ կազմավորումը
1922 թ. նոյեմբեր –
1923 թ. հուլիս – Լոզանի միջազգային կոնֆերանսի գումարումը
1935 թ. – ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆանի) հիմնումը
1939 թ. սեպտեմբեր 1 – Երկրորդ աշխարհամարտի սկիզբը
1941 թ. հունիսի 22 – Հայրենական Մեծ պատերազմի սկիզբը
1943 թ. նոյեմբեր – Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնումը
1945 թ. ապրիլի 30 – Հայկական համաշխարհային կոնգրեսի բացումը Նյու Յորքում
1945 թ. մայիսի – Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրը
1945 թ. սեպտեմբեր 2 – Երկրորդ աշխարհամարտի ավարտը
1959 թ. հունիս – Հայերի զանգվածային աքսորը Ալթայի երկրամաս
1961-1981 թթ. – Արփա–Սևան ջրատար թունելի (48 կմ) շինարարությունը
1965 թ. – Հայոց Մեծ եղեռնի 50-ամյա տարեդարձին նվիրված հուշահամալիրի կառուցումը
1968 թ. – Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված տոնակատարությունը
1987 թ. հունիս – Հայոց ցեղասպանության դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից
1988 թ. փետրվարի 30 – Արցախյան շարժման սկիզբը
1988 թ. դեկտեմբերի 7 – Սպիտակի ավերիչ երկրաշարժը
1989 թ. նոյեմբեր – Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կազմակերպության ստեղծումը
1990 թ. օգոստոսի 23 – Հայաստանի գերագույն խորհրդի հռչակագրի ընդունումը Հայաստանի անկախության մասին
1991 թ. սեպտեմբերի 21 – Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացումը
1991 թ. սեպտեմբերի 23 – Հայաստանի անկախության հռչակումը
1991 թ. դեկտեմբերի 10 – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը
1991 թ. դեկտեմբեր – ԽՍՀՄ փլուզումը և անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ստեղծում
1992 թ. – Հայաստանի անդամագրումը ՄԱԿ–ին
1992 թ. մայիսի 9 – Շուշիի ազատագրումը
1995 թ. ապրիլի 14 – Հայոց ցեղասպանության ճանաչումը Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի կողմից
1995 թ. հուլիսի 5 – Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընդունումը և Ազգային ժողովի խորհրդարանի ընտրությունների անցկացումը
1995 թ. հունիսի 23 – ԼՂՀ ԱԺ ընտրությունների անցկացումը
1995 թ. դեկտեմբեր – ՀՀ վարչատարածքային բաժանումը` (10+1) մարզ
1996 թ. սեպտեմբեր 22 – ՀՀ նախագահական ընտրությունների անցկացումը (նախագահ` Լևոն Տեր–Պետրոսյան)
1996 թ. նոյեմբեր – ԼՂՀ նախագահական ընտրությունների անցկացումը (նախագահ` Ռոբերտ Քոչարյան)
1997 թ. մարտ – ԼՂՀ նախագահական ընտրությունների անցկացումը (նախագահ` Արկադի Ղուկասյան)
1997 թ. օգոստոս – Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամական համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրումը
1998 թ. փետրվար – ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականը
1998 թ. մարտ – ՀՀ նախագահական ընտրությունների անցկացումը (նախագահ` Ռոբերտ Քոչարյան)
1999 թ. մայիսի 30 – ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացումը
1999 թ. հոկտեմբերի 27 – Ահաբեկչությունը` ԱԺ նսիտերի դահլիճում
2000 թ. հունիսի 18 – ԼՂՀ ԱԺ ընտրությունների անցկացումը
2001 թ. հունվար – ՀՀ անդամակցությունը Եվրոխորհրդին
2001 թ. սեպտեմբեր 23 – Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը
2002 թ. օգոստոսի 11 – ԼՂՀ նախագահական ընտրությունների անցկացումը (նախագահ` Արկադի Ղուկասյան)
2003 թ. փետրվարի 19 – ՀՀ նախագահական ընտրությունների անցկացումը (նախագահ` Ռոբերտ Քոչարյան)
2003 թ. մայիսի 25 – ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացումը
2005 թ. հունիսի 19 – ԼՂՀ ԱԺ ընտրությունների անցկացումը
2005 թ. նոյեմբերի 25 – ՀՀ Սահմանադրության բարեփոխումը
2006 թ. դեկտեմբերի 10 – ԼՂՀ Սահմանադրության ընդունումը
2007 թ. մայիսի 12 – ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացումը
2007 թ. հուլիսի 19 – ԼՂՀ նախագահական ընտրությունների անցկացումը (նախագահ` Բակո Սահակյան)
2008 թ. փետրվարի 19 – ՀՀ նախագահական ընտրությունների անցկացումը (նախագահ` Սրեժ Սարգսյան)
2008 թ. սեպտեմբեր 6 – Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլլի այցը Երևան
2008 թ. նոյեմբերի 2 – Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության ստորագրումը Մայնդորֆում
ՄԵԾ ԵՂԵՌՆ ԿԱՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Արևմտահայության զանգվածային կոտորած Օսմանյան կայսրությունում 1914—18-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Կազմակերպել են թուրք, կառավարողները՝ կայզերական Գերմանիայի աջակցությամբ և արևմտյան տերությունների թողտվությամբ: Միջին դարերի մեծագույն արհավիրքներից էր սելջուկ–թուրքերի ներխուժումը Հայաստան և փոքր Ասիա: Նրանց ավերիչ հարձակումներով սկսվեց հայ ժողովրդի պատմության ամենամռայլ ժամանակաշրջանը: Նրանք սկզբում «հիմնեցին կարահիսարի ավազակային պետությունը», իսկ հետագայում կազմավորվեց Օսմանյան կայսրությունը: Այնտեղ դժոխային վիճակ ստեղծվեց բոլոր աշխատավորների և քրիստոնյա ժողովուրդների (սլավոններ, հայեր, հույներ, վրացիներ ևն) համար: Ռազմա–ֆեոդալական Թուրքիայում չկար օրինականություն, իշխում էին սուլթանի և նրա փաշաների կամքն ու քմահաճույքը, շարիաթն ու Ղուրանի հետադիմական դոգմաները: Թուրք, բռնակալներն աշխարհի ժողովուրդներին բաժանում էին երկու մասի՝ «հավատացյալների» (մահմեդականների), որոնք պետք է իշխեն, և այլակրոնների կամ «գյավուրների», որոնց պետք է աշխատեցնել, գանակոծել, սպանել: Նրանք ճնշում էին նաև մահմեդական աշխատավորներին, բայց հատկապես ծանր էր ոչ–մահմեդական թուրքահպատակների վիճակը, նրանք դատապարտված էին ստրկության, ձուլման (դավանափոխությամբ) կամ ոչնչացման: Դաժան ճնշման ու շահագործման, կատաղի շովինիզմի, կրոնական մոլեռանդության, անօրինականության, ոստիկանական կամայականության պայմաններում չկար անձի ու գույքի տարրական ապահովություն:
Թուրք բռնակալները հրով ու սրով նվաճելով Արևմտյան Հայաստանը, հայերի նկատմամբ սկզբից ևեթ վարել են պետական քաղաքականության աստիճանի բարձրացրած բարբարոսական գիծ, որն ահավոր չափերի հասավ արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի օրոք (1876— 1909): Էրգրումում անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդը նշել է, որ «սուլթանի հայ հպատակները տառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»: Համիդյան տիրապետությունը «զուլումի» ժամանակաշրջան էր, երբ «թագակիր ավազակը» պահանջում էր «վերջ տալ Հայկական հարցին՝ ոչնչացնելով բոլոր հայերին»: Նա 1894—96-ին կազմակերպեց ավելի քան 300 հզ. հայերի կոտորածը: 1908-ի բուրժուա–վերնախավային հեղափոխությամբ տապալվեց Աբդուլ Համիդը, և իշխանության գլուխ անցան երիտթուրքերը, որոնք միավորված էին «Միություն և առաջադիմություն» կոչվող կուսակցության մեջ: Բայց ըստ էության ոչ մի էական փոփոխություն տեղի չունեցավ երկրի սոցիալ–տնտեսական կյանքում ու հասարակական հարաբերություններում: Երիտթուրքերը, դավանելով պանթուրքիզմի ու պանիսլամիզմի հետադիմական գաղափարախոսությունը, ձգտում էին ոչ միայն պահպանել Օսմանյան կայսրությունը և բռնությամբ ոչնչացնել կամ ձուլել–թուրքացնել հպատակ ժողովուրդներին, այլև ստեղծել համաթուրանական տերություն, որի մեջ կմտնեին բոլոր մահմեդականները: Երկրի ներսում նրանք սաստկացրին մեծապետական շովինիզմի քաղաքականությունը և կատաղի հալածանքը հայերի ու մյուս հպատակ ժողովուրդների դեմ: Ակադեմիկոս Ե. Տառլեն նշել է, որ երիտթուրքերը իշխանության գլուխ անցան այն հաստատ համոզմամբ, որ «ազգային հարցերը կլուծեն բոլոր ազգությունների ֆիզիկական ոչնչացմամբ, բացի թուրքերից և նրանցից, ովքեր կհամաձայնվեն անհապաղ դառնալ թուրք»: Նրանք հայտարարեցին, որ Օսմանյան կայսրությունում այլևս «չկան» հայ, հույն, արաբ և այլք, որ այնտեղ ապրող բոլոր ազգությունները «օտտոմաններ են» և պետք է դաոնան թուրքեր, հակաոակ դեպքում «մենք նրանց կկոտորենք»: Այդպիսի պաշտոնական դիրքորոշում տվեց երիտթուրքերի 1911թ–ի հոկտեմբերին Սալոնիկում տեղի ունեցած համագումարը, որն անցավ համաթուրանական շովինիզմի մթնոլորտում: Երիտթուրքերի պարագլուխներից դոկտոր Նազըմը մասնավորապես ասաց. «Մի մոռանաք, որ մեր նախահայրերը Թուրանեն եկած են ու այսօր Անդրկովկասի, ինչպես Կասպից ծովեն դեպի արևելք տարածվող ընդարձակ հողամասերուն վրա թուրք ցեղերը կապրին, գրեթե միատարր, ավա՜ղ, մեր դարավոր թշնամի Ռուսաստանի լուծին տակ: Մեր քաղաքական հորիզոնը բաց կմնա այդ ուղղությամբ միայն ու մեզի կմնա սրբազան պարտք մը իրականացնելու թուրք ցեղին միությունը Միջերկրականէն մինչև Արալ ծովը… Այդ քաղաքական ծրագրին իրականացման նախապայմանը՝ Հայկական հարցի արմատական լուծումն է… Պետք է բնաջնջել հայերը մեր կայսրության մեջ»: Ընդհանրացնելով այդ վանդալական ծրագիրը՝ համագումարը որոշեց. «Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով»:
Այդ ծրագիրը դրվեց գործողության մեջ և ունեցավ ծանր հետևանքներ Թուրքիայի ճնշված ժողովուրդների համար: Բոլշևիկները նշել են, որ երիտթուրքերը մի կողմից՝ «դրսևորեցին լիբերալ բուրժուազիայի ողջ արատավորությունն ու թուլությունը, իսկ մյուս կողմից՝ իշխանության գլուխ անցած ռագմասպայական կաստայի ողջ դեսպոտիզմը», որ նրանց ձգտումը թուրքացնելու սլավոններին, հայերին ու մյուսներին «ընդունեց ավելի կոպիտ ու հարկադրական բնույթ, քան Աբդուլ Հսւմիդի ժամանակ»:
Երիտթուրքերը հատկապես կատաղած էին հայերի դեմ, որոնք ոգևորված սուլթան Աբդուլ Համիդի տապալմամբ, պատրանքներ էին տածում իրենց դրության բարելավման վերաբերյալ: Եվ ահա նրանք կազմակերպեցին «Կիլիկիայի գիշերը». 1909 թվականին Ադանայում ու նրա շրջակայքում գազանաբար սպանվեցին 30 000 հայեր: Ըստ էության դա Մեծ եղեռնի սկիզբն էր և երիտթուրքերը տենդորեն նախապատրաստվում էին հիմնովին բնաջնջելու հայ ժողովրդին: Թուրք փաշաներն ու քուրդ բեգերը, նրանց հրոսակախմբերը շարունակ ավազակային հարձակումներ էին գործում հայկական նահանգների բնակչության վրա, ավերում ու կողոպտում նրանց տները, սպանում անմեղ մարդկանց, անարգում կանանց ու աղջիկներին և այդ ամենի համար արժանանում իշխանությունների գովասանքին ու պարգևներին: Այդպիսի ոճրալից ասպատակությունները լայն չափերի հասան 1912—14-ին, երբ վերաբացվեց Հայկական հարցը, որն ավելի զայրացրեց թուրք, կառավարողներին ու նրանց գերմանացի հովանավորներին: Էրզրումում ռուսաստանի հյուպատոս Ադամովը 1913-ի դեկտեմբերի 29-ի և 1914-ի հունվարի 5-ի հեռագրերում նշել է, որ «երիտթուրքերը» գերմանիայի հյուպատոս Է. Անդերսի նախաձեռնությամբ հավաքագրում են խուլիգանների ու այլ հանցագործների, կազմակերպում հրաձգության վարժություններ ու նախապատրաստվում հայերի դեմ հարձակման. «Տեղեկությունների համաձայն,— գրել է Ադամովը,— ամեն ինչ պատրաստ է կոտորածի համար և սպասում են միայն ազդանշանի՝ մայրաքաղաքից»: Այդպիսի ազդանշան տրվեց, երբ բռնկվեց առաջին համաշխարհային պատերազմը և երիտթուրքերը գերմանացի ռազմամոլների հետ միասին դրությունը համարեցին բարենպաստ՝ իրականացնելու հայերի բնաջնջման դիվային ծրագիրը: Այն հիմնականում մշակվել էր նախօրոք, իսկ պատերազմի ժամանակ կոնկրետացվեց ու իրագործվեց: Այդ է վկայում նաև թուրքական կառավարության 1915-ի հրահանգներից մեկը (ուղղված նահանգապետներին), որտեղ ասված է. «Թեև հայկական տարրի ոչնչացման հարցը… վաղուց էր վճռված, հանգամանքները թույլ չեն տվել իրականացնել այդ սրբազան գործը: Ներկայումս, երբ բոլոր խոչընդոտները վերացված են և վրա է հասել մեր հայրենիքը այդ վտանգավոր տարրից ազատելու ժամանակը, հաստատակամորեն հանձնարարվում է չենթարկվել խղճի խայթին՝ նրանց թշվառ դրությունը տեսնելով, այլ ոչնչացնել բոլորին և ամեն կերպ ձգտել վերացնելու «Հայաստան» իսկ անունը Թուրքիայում: Հետևեցեք, որպեսզի այդ խնդրի կատարումը վստահվի հայրենասերների ու հուսալի մարդկանց»: Այդպիսիք դարձան ամեն կարգի մութ ուժեր, ռեակցիոներներ, կատաղի շովինիստներ, քրեական հանցագործներ, մարդասպաններ են:
Երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը բռնակալական Թուրքիայի մշտապես իրականացվող հայահալած գծի անմիջական ու կատաղի շարունակությունն էր: Այդ քաղաքականության հիմքում դրված էին այսպես կոչված շարժառիթ-«պատճառներ», յուրատեսակ տնտեսական ու քաղաքական նկատառումներ: Թուրքական բռնակալ–կառավարողները չէին հանդուրժում, որ Օսմանյան կայսրությունում, ինչպես նշել է Ֆ. Էնգելսը, հպատակ քրիստոնյա ժողովուրդները, այդ թվում նաև հայերը, հանդիսանում էին քաղաքակրթության, տնտեսության ու մշակութային առաջընթացի կրողները, որ նրանք չէին հաշտվում իրենց անլուր ճնշման հետ և մղում էին ազատագրական պայքար, որ քրիստոնյա հայերը «սեպի» նման խրվել են այսպես կոչված «իսլամական համատարած գոտու» մեջ, ունեն ռուսական կողմնորոշում և խանգարում են իրենց համաթուրանական նկրտումների իրականացմանը, որ Հայկական հարցը դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասն ու միջազգային դիվանագիտության առարկա: Հարկավ, բոլոր չարիքների բուն պատճառը սուլթանական Թուրքիայի բռնակալական կարգերն էին:
Իմպերիալիստական Գերմանիան կանգնած էր նույն դիրքերի վրա, քանի որ դա համապատասխանում էր նրա զավթողական ձգտումներին Կովկասում, Մերձավոր ու Միջին Արևելքում և կարելի էր օգտագործել վասալ Թուրքիային՝ մեծ տերությունների, մասնավորապես Ռուսաստանի դեմ մղվող պայքարում: Բոլշևիկյան «Պրավդա»-ն 1913-ի հուլիսի 27-ին գրել է, որ «Փոքր Ասիայի, այդ նշանակում է նաև Հայաստանի, մասին գերմանական կապիտալը շատ վաղուց է երազում»: Հայաստանը գերմանական իմպերիալիզմին պետք էր որպես խիստ կարևոր ռազմաստրատեգիական բազա, կամ ինչպես այդ իմպերիալիզմի գաղափարախոս Պ. Ռոհրբախն է ասել, « … բանալի այն դիրքի, որը տալիս է տիրապետություն Անատոլիական թերակղզու վրա ու Միջագետքի հովտի վրա»: Գերմանացի ռազմամոլներին է պատկանում արևմտահայության բռնագաղթի (դեպորտացիա) գաղափարը, որով նախատեսվում էր նրա մի մասին, որպես բանվորական ուժի, բնակեցնել Բեռլին – Բաղղադ երկաթուղու երկայնքով ընկած անմարդաբնակ վայրերում, իսկ մնացածին՝ ոչնչացնել: Գերմանա–թուրքական զինակցությունը հանգամանորեն մշակեց ու իրականացրեց այդ հրեշավոր ծրագիրը, որն ըստ էության վերածվեց արևմտահայության զանգվածային բնաջնջման: Օսմանյան կառավարության հովանավորն էր կայզեր Վիլհելմ II, որի դեսպան Վանգենհայմը և ռազմական կցորդ Հյումանը Կ. Պոլսում անմիջականորեն գործակցում էին երիտթռւրքական պարագլուխների հետ: Օսմանյան Թուրքիան պատերազմի մեջ մտավ զավթողական մեծ պլանով և հայերի բնաջնջման ծրագրով: Երիտթուրքական եռապետները (Թալեաթ, Էնվհր, Ջեմալ) որոշել էին բոլոր դեպքերում (հաղթության թե պարտության) ոչնչացնել արևմտահայությանը և ամեն կերպ նախապատրաստվեցին դրան: Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Մ. Գիրսը դեռևս 1914-ի սեպտեմբերի 20-ին հեռագրում է Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Ս. Սազոնովին, որ «մուսուլմաններին զենք է բաժանվում հայերի վերահաս կոտորածի համար»: Պատերազմի սկզբին թուրքական կառավարողները, վստահ իրենց հաղթանակին արտաքին թշնամիների դեմ, կարծես թե դեռ չեն շտապում ներքին լայն «ռազմաճակատ» բացել, և 1914-ի հոկտեմբերին կազմակերպում են նախահարձակում Ռուսաստանի դեմ: Թուրքական զորքերը ավերում ու կողոպտում են սահմանամերձ շրջանները, կոտորում խաղաղ բնակչությանը և մասնավորապես հայերին: Նրանց հայատյաց մոլուցքն ավելի է սաստկանում, երբ ստանում են առաջին հարվածները ոուսական բանակից, իսկ սուլթան–խալիֆի հռչակած «ջիհադի» («սրբազան պատերազմի») կոչն էլ ձախողվում է: Թուրքական իշխանավորները իրենց պարտությունների մեղքը գցում էին հայերի վրա և տարածում ստահոդ լուրեր ու կեղծագրեր նրանց «դավաճանության», «դասալքության» ու «ապստամբության» մասին, վկայակոչում «հայ կամավորներին», որոնք կռվում էին ռուսների հետ կողք–կողքի: Այդ ամենը սոսկ պատրվակ էր, որպեսզի թուրք ջարդարարները «արդարանան», ավելի հրահրեն ազգայնական կրքերը ն սաստկացնեն իրենց հայաջինջ գործը: Հանրահայտ է, որ թուրքերի պարտությունները նրանց երկրի հետամնացության ու ընդհանուր թողության արդյունք էին, որ դասալքությունը մասսայական երևույթ էր հենց թուրք զինվորների մեջ, որ հայերը պատերազմի ժամանակ մի շարք վայրերում ոչ թե «ապստամբել են», այլ հարկադրաբար դիմել ինքնապաշտպանության, գոյամարտի: Իհարկե, ճնշվածն ունի ապստամբելու բնական իրավունք, բայց հայերը Թուրքիայում պատերազմի սկզբից կատարում են իրենց քաղաքացիական պարտականությունները: Օրինաչափ էր նաև հայ կամավորական շարժումը (1914-1918), քանի որ նրա մասնակիցները (հակառակ այդ շարժումն իրենց նպատակներին ծառայեցնող տերությունների նենգ նկատառումների) ձգտում էին ռուսական զենքի օգնությամբ ազատագրել իրենց հայրենակիցներին և թուրքական դաժան տիրապետությունից: Երիտթուրքերի պարագլուխներն ու մյուս գործիչները, ահաբեկված ռուսների առաջխաղացումից և Անգլիայի ու Ֆրանսիայի հարձակումից, 1915-ի սկզբին գումարեցին գաղտնի խորհրդակցություն, որտեղ հատկապես քննարկեցին հայերի ոչնչացման հարցը: Խորհրդակցության ղեկավար, Թուրքիայի ներքին գործերի մինիստր Թալեաթ փաշան կատաղի ատելությամբ ազդարարեց, որ «պետք է մաքրել հայերի հաշիվը» և խոստացավ դրա համար ոչինչ չխնայել: Երիտթուրքերի ղեկավար գործիչները (Նազըմ, Շաքիր, Շյուքրի, Ջավիդ և ուրիշներ) միաբերան պահանջեցին բնաջնջել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին, այդ թվում քբդերին ու արաբներին, բայց այդ ժամանակ առաջնահերթ համարեցին հայերի ոչնչացումը. «Պետք է, որ հայ ազգը արմատախիլ ըլլա, մեր հողին վրա անհատ մը անգամ չմնա, հայ անունը մոռացվի», «ոչ–թուրք տարրերը թող ջնջվին, որ ազգության և կրոնքին ալ պատկանած ըլլան»: Ընդունվեց հայերի բնաջնջման որոշում և հանձնարարվեց կառավարությանը՝ իրականացնել այն: Կազմվեց այդ հարցով զբաղվող գործադիր կոմիտե (դոկտոր Նազըմ, դոկտոր Բեհաեդդին Շաքիր ու լուսավորության մինիստր Միդհաթ Շյուքրի) և լիազորներ կարգվեցին վիլայեթներում: Հանձնարարվեց հայերին բնաջնջել բոլոր միջոցներով: Թալեաթի գլխավորությամբ ստեղծվեց հայերի բնաջնջման 10-հագարանոց հատուկ կազմակերպություն՝ լայն ճյուղավորմամբ (50-ական հոգով), և համապատասխան հրահանգներ ուղարկվեցին բոլոր վիլայեթները: 1915-ի փետրվարի 18-ի գաղտնի հրահանգում ասված էր, որ «Ջեմիյեթը» (Իթթիհաթի կենտրոնը) «Թուրքիո մեջ ապրող բոլոր հայերը, առանց անհատ մը ողջ ձգելու, փչացնել որոշած և այս մասին կառավարության ընդարձակ իրավասություններ տված է: …Չպիտի թույլատրվի, որ հայ մը օգնության և պաշտպանության արժանանա»: Ապրիլի 15-ին Թալեաթի, Էնվեր–փաշայի ու Նազըմի ստորագրությամբ տեղական իշխանաթյուններին է ուղարկվում հայերի համատարած բռնագաղթի ու ջարդերի կազմակերպման հրաման, որտեղ նշված էր. «Իսլամ և թուրք ժողովուրդը ներկայացնող կառավարությունը և «Միություն և առաջադիմություն» կոմիտեն, միացած ուժերով, ինչ որ ալ պատահի, որևէ հաշտության սեղանի վրա, որևէ ձևով հայկական հարցի մը դրվելը կանխելու համար, օգտվելով պատերազմին մեզ բերած սա անկախութենեն, որոշեցինք վերջնական
հաշվեհարդարի ենթարկել զայն, բնաջնջելով անհարազատ այդ տարրը, քշելով զանոնք դեպի Աբաբիո անապատները, համաձայն տրված մեր գաղտնի հրահանգին… Արդ, կառավարությունն ու Իթթիհաթի մեծ կոմիտեն կոչ կընենք ձեզ և ձեր հայրենասիրության և կհրամայենք, որ ձեր բոլոր տրամադրելի ուժերով աջակցիք «Միության և առաջադիմության» տեղական մարմիններու, որոնք 24 ապրիլի արևածագեն սկսյալ, գաղտնի ծրագրի մը համաձայն, գործադրության պիտի դնեն այս հրամանը: Որևէ պաշտոնատար ու անհատ, որ կհակառակի այս սրբազան ու հայրենասիրական գործին ու չի տրամադրվիր իրեն հանձնված պարտականության և որևէ ձևով այս կամ այն հայը պաշտպանելու կամ պահելու փորձ կընե, հայրենիքին և կրոնքին թշնամի կնկատվի և ըստ այնմ ալ կպատժվի»:
Երիտթուրքական կառավարողները պատերազմի սկզբից ևեթ ձեռնամուխ եղան հայերի բնաջնջման գործին: Առաջին ծանր հարվածը տրվեց թուրքական «սեֆերբելիքով» (զորահավաք), որն իսկական պատուհաս դարձավ հայերի գլխին: Մինչ այդ բանակում գտնվող հայ զինվորականներին (1908-ի հեղաշրջումից հետո քրիստոնյաները ևս ենթակա էին զինվորական ծառայության) միացվեցին բազմահազար զորակոչիկներ (18—45 տարեկան բոլոր «ռազմունակ» տղամարդիկ), որոնց մտցրին աշխատանքային գումարտակների (ամելե թաբուրի) մեջ (փոխադրում էին բեռներ, ճանապարհներ շինում և այլն) և մաս–մաս ոչնչացրին նրանց: Թուրքական կառավարությունը կարգադրել էր սպանել օսմանյան բանակի բոլոր հայ զինվորականներին: Ահա ռազմական մինիստր Էնվեր փաշայի հրամանը, որտեղ ասված էր. «Կայսերական բանակներու մեջ ծառայող բոլոր հայ անհատները, առանց դեպքի մը տեղի տալու՝ իրենց զորաբաժիններեն զատելով, ընդհանուրին աչքեն հեռու ծածուկ վայրերու մեջ գնդակահար պիտի ըլլան»: Գազանաբար հոշոտվեց 60 հզ. հայ զինվորական: Թուրքական զորահավաքն ուղեկցվում էր համատարած շուրջկալներով, որոնց ժամանակ մարդկանց, «զենքեր » հավաքելու և պատերազմական տուրք գանձելու պատրվակով, ավերում էին հայերի տները, կողոպտում նրանց ունեցվածքը, ձերբակալում ու սրախողխող անում շատերին: Ռուսական հետախուզությունը 1915-ի մարտի 15-ին ու ապրիլի 3-ին Թուրքիայի վերաբերյալ հաղորդում էր. «Ամբողջ երկրռւմ տեղի են ունենում հայերի ձերբակալություններ… Սիստեմատիկ կոտորածներ Էբզրումում, Դյորթյոլում, Զեյթունում և շրջակայքում: Արյունալից ընդհարումներ Բիթլիսում, Վանում, Մուշում… բռնություններ, թալան, սպանություններ Ակնում և ամբողջ Փոքր Հայքում: Ժողովրդի տնտեսական քայքայում, ընդհանուր կոտորած»: Այս փաստերն ակնառու կերպով հաստատում են այն իրողությունը, որ հայերի կոտորածն սկսվել էր ավելի վաղ, քան նրանք տեղ–տեդ դիմեցին ինքնապաշտպանության:
Արևմտահայության ռազմունակ ուժի ոչնչացմանը զուգընթաց թուրքական կառավարողները գլխատեցին նաև նրա ղեկավար ուժը` մտավորականությանը: Հանգամանորեն նախապատրաստվեց ու սադիստական դաժանությամբ իրականացվեց այդ մահասարսուռ գործողությունը, որն սկսվեց Կ. Պոլսից, ուր գտնվում էր արևմտահայության ծաղիկը: Հայասպան տարերքի մեջ էր ոստիկանապետ Պետրի բեյը՝ իր օգնականներով (Ռեշադ, Ջանփոլադ): Թուրքական կառավարության կողմից նախօրոք հաստատված սև ցուցակի համաձայն, կնքված հատուկ ծրարներ ուղարկվեցին Կ. Պոլսի ոստիկանական բոլոր տեղամասերը՝ որոշակի օր ու ժամի բացելու կարգադրությամբ: Եվ ահա վրա հասավ այդ մահաբեր պահը՝ 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ կենտրոնական բանտ (մեթթերհանե) բերվեց հայ մտավորականների առաջին խումբը: Այնուհետև շարունակվեցին ձերբակալությունները: Կարճ ժամանակում բանտարկյալների թիվը հասավ շուրջ 800 հոգու, որոնց մեջ կային գրողներ, գիտնականներ, արվեստագետներ, մանկավարժներ, հրապարակախոսներ, դերասաններ, բժիշկներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ թուրքական մեջլիսի հայ երեսփոխաններ: Դրանց բոլորին քշեցին Անատոլիայի խորքերը (Այաշ, Չանկըր, Ձորում) և գազանաբար սպանեցին: Նույն բախտին արժանացան նաև վիլայեթներում գտնվող հայ մտավորականները: Զոհվածների մեջ էին Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Ռուբեն Զարդարյանը, Երուխանը, Հովհաննես Թլկատինցին; Արտաշես Հարությունյանը, Տիգրան Չյուկյուրյանը, Սմբատ Բյուրատը, Տիրան Քելեկյանը, Նազարեթ Տաղավարյանը, Ենովք Շահենը, Եսալեմը (Գարեգին Կոզիկյան), Հրանդը (Մելքոն Կյուրճյան), Հրանտ Աստվածատրյանը, Գագիկ Օղանյանը, Գեղամ Բարսեղյանը, Գեղամ Տեր–Կարապետյանը, Լևոն Լարենցը, Գրիգոր Թորոսյանը և շատ ուրիշներ: Աքսորյալների մեջ էր նաև հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասը, որն ահավոր եղեռնի ազդեցության տակ խելագարվեց:
Երիտթուրքերի կազմակերպած դժոխային սպանդի զոհեր դարձան արևմտահայ մտավորականները, որոնք ոչ միայն խոշոր ավանդ ունեին հայ ժողովրդի հարուստ մշակույթում, այլև վիթխարի ծառայություններ էին մատուցել Թուրքիայի զարգացմանը: Կ. Պոլսից արտաքսվեցին նաև 10 հզ. հայեր, իսկ 1915-ի հունիսին այնտեղ կախաղան բարձրացվեցին 20 հնչակյան գործիչներ:
Մեծ ոճիրը իր գագաթնակետին հասավ արևմտահայության զանգվածային տեղահանությամբ ու կոտորածով: Այդպես վարվեցին Թուրքիայի բոլոր հայկական վիլայեթներում ու հայաբնակ վայրերում. Թալեաթ Փաշան 1915-ի սեպտեմբերի 9-ին կարգադրել էր. «Թուրքական հողի վրա հայերի ապրելու և աշխատելու իրավունքը լիովին վերացված է: Դրան համապատասխան կառավարությունն իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը և հրամայում է չխնայել նույնիսկ օրորոցի մանուկներին»:
Հայերի բնաջնջումը տեղի ունեցավ ամենաբազմազան ու բիրտ եղանակներով: Մասնավորապես լայնորեն կիրառվեց զանգվածային բռնագաղթը, երբ հայերին տեղահան էին անում իրենց հինավուրց բնակավայրերից և քշում Միջագետքի անապատները: Իրավացի էր ֆրանսիացի հրապարակախոս Ռենե Պինոն` գրելով. «Հայերի բռնագաղթը լոկ նենգամտորեն քողարկված մահվան դատավճիռ էր»: Իրոք, հայերի տեղահանությունը կազմակերպված մասսայական կոտորած էր, և բռնագաղթվածների տանջալից ուղին վեր էր ածվում համատարած գերեզմանոցի: Հայերի (մեծ մասամբ կանանց, ծերերի ու երեխաների) խառնիճաղանջ կարավանները հալվում էին ճանապարհին` զոհ դառնալով թուրքական ու քրդական հրոսակախմբերի ու բաշիբոզուկների հարձակումներին, ինչպես նաև քաղցին ու հիվանդություններին:
Հայերի զանգվածային ջարդերն սկսվեցին արևելյան վիլայեթներում, որոնք առնչվում էին պատերազմական գործողությունների հետ: Ռուսական զորքի առաջխաղացման պայմաններում թուրքերին չհաջողվեց այդտեղ կազմակերպել հայերի մասսայական տեղահանություն, ուստի, նրանք դիմեցին բոլոր հնարավոր միջոցներին՝ նրանց տեղում բնաջնջելու համար: Ահավոր խժդժություններ տեղի ունեցան մասնավորապես Վասպուրականում՝ Վանի հայաբնակ վիլայեթում (ուր մինչև պատերազմը կար մոտ 200 հզ. հայ), որի կուսակալն էր արյունարբու Ջևդեթ բեյը: Նրա հրոսակախմբերն ու թուրքական զորքերը Սարայի ու Բաշկալեի շրջաններում ոչնչացրին 10 հզ., իսկ Վանա լճի հյուսիսային մասում՝ 24 հզ. հայ: Եվ այդպես՝ ամենուրեք, ուր հասնում էր թուրքական յաթաղանը: Անլուր գազանություններ տեղի ունեցան Բերկրիի շրջանում, և Բանդիմահի գետի ժայռապատ կիրճերը լցվեցին հայերի դիակներով: Երբ ռուսական զորքը և նրա հետևից հայ ականավոր գրողներ Հ . Թումանյանն ու Ա. Շիրվանզադեն մտան Վանի վիլայեթ, ականատես եղան մահասարսուռ տեսարանների. «Երեխաների ճակատներին մեխ են խփել, կենդանի մարդկանց զանազան մասերը կտրատել են, զանազան կերպ դասավորել, խաղեր են արել, մինչև կեսը դրել են պղինձ ու կեսից ներքև եփել, որ մյուս մասը կենդանի տեսնի ու զգա, շիկացած երկաթներով կտրել են մարմնի զանազան տեղերը և կրակի վրա խորովել, կենդանի խորովել են: Ծնողների առաջ երեխաներին են կոտորել, երեխաների առաջ՝ ծնողներին»:
Պատերազմն անակնկալի բերեց արևմտահայությանը, նա պատրաստ չէր ինքնապաշտպանության: Այնուամենայնիվ, նա չէր կարող անմռունչ տանել թուրքական վայրագությունները և որտեղ հնարավոր էր դիմեց անձնվեր գոյամարտի: Այդպիսի կռիվներ տեղի ունեցան Վանի վիլայեթի մի քանի վայրերում, ինչպես, օրինակ. Շատախում (1915), Հայոց ձորում, Արճեշում, Թիմարում և այլուր: Առավել նշանավոր էր Վանի ինքնապաշտպանությունը (1915), որը տևեց 1915-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը: Դա կատարվեց այն բանից հետո, երր Ջևդեթը, չբավարարվելով վիլայեթի գավառների ու գյուղերի հայության ջարդերով, փորձեց իսպառ մեռցնել նրա հայախոս կենտրոնը: Բայց նա հանդիպեց վանեցիների միահամուռ ու հերոսական դիմադրության, որը պսակվեց հաղթանակով, և շուտով Վան մտան ռուսական զորքերն ու հայ կամավորները: Վանի (Վասպուրականի) ինքնապաշտպանության մարմինը հաղթանակի առթիվ հանդես եկավ հատուկ կոչով, որտեղ ասված էր. «Ահա կբոլորենք մեր ամսօրյակը–ամսօրյակը պայքարի ու փառքի, մահվան ու հարության մեր ցեղին…
Ամիս մը առաշ, այսօր, երբ թշնամին վատաբար կռիվ հայտարարեց քաղաքակրթության և արդարության դեմ, մե՛ր դեմ, մենք հավատքով փարեցանք մեր զենքին և մեր հոգիի խորերեն զգացինք, որ հաղթանակը մերը պիտի ըլլա այս կռվին մեջ, վասնզի մեր կռիվը խավարին դեմ էր, տգիտության ու բռնության դեմ՝ ճշմարտության և արդարության համար… Եվ կուրծք տվինք մենք թշնամիի մոլեգին ու ամբարտավան ժեստ երան ու հարձակումներուն և մեր հերոսական ու պատմական մարտնչումներու ընթացքին՝ ո՛չ մեկ տեղ և ո՛չ մեկ վայրկյան թշնամին չտեսավ մեր զինվորը պարտված և մեր դիրքը լքված»: Վանի հերոսամարտը ոգեշնչեց արևմտահայության մյուս հատվածներին՝ թուրքական բռնակալության դեմ մղվող կենաց ու մահու պայքարում:
Վանի ազատագրումից հետո կազմվում է ժամանակավոր կառավարչություն, որը ձեռնամուխ է լինում գործերի կարգավորմանը: Բայց դա կարճ է տևում, քանի որ ռուսական զորքերը հուլիսի 2-ին նահանջում են, իսկ նրանց հետևից տեղահան է լինում վասպուրականի հայությունը՝ ճանապարհին տալով 40 հզ. գոհ: Հայասպան Ջևդեթն անմիջապես մտնում է Վան և անխնա կոտորում այնտեղ մնացած հայերին (մեծ մասամբ ծերերի, հիվանդների, վիրավորների, կանանց, երեխաների, որոնք չէին կարողացել գաղթել): Ռուսական զորքը, վերագրավելով Վանը, այն գտավ բոլորովին ավերված ու անշունչ:
Վասպուրականից հետո ջարդերն ահավոր չափերի հասան Թուրքիայի մյուս հայաբնակ նահանգներում ու վայրերում: Անլուր գազանություններ տեղի ունեցան Էրգրումի (Կարին) վիլայեթում, ուր բնակվում էր 215 հզ. հայ: Այստեղ մասնակի կոտորածներն սկսվեցին նախքան ոուս–թուրքական ռազմաճակատի բացումը, որը պետք է դառնար լուրջ ահազանգ՝ ինքնապաշտպանություն կազմակերպելու համար: Բայց այդպես չվարվեցին հայ ազգային (դաշնակցական) ու հոգևորական գործիչները ն իրենց «հաշտվողականության ու հպատակության» քարոզներով միայն վնաս հասցրին: Պատերազմը բորբոքվելուց հետո Կարինում կազմվեց հայերի տեղահանման ու բնաջնջման հատուկ մարմին (Բեհաեդդին Շաքիր, Թահսին բեյ, Սեյֆուլլահ և ուրիշներ), որն անցավ համատարած ջարդերի կազմակերպման՝ ազդարարելով. «Քանի դեռ կենդանի է թեկուզ մեկ հայ, կիսալուսինը հաղթանակ չի ճանաչի»: 1915-ի մայիս—հուլիսին տեղահանվեց ու բնաջնջվեց Էրզրումի վիլայեթի քաղաքների ու գյուղերի հայությունը: Անլուր զանգվածային ջարդեր տեղի ունեցան հատկապես Կամախի կիրճում, Բասկանում և այլուր: Ահա թուրքական վայրագություններից մեկը. «Կամախ չհասած, կին մը կծննդաբերեր, ոստիկան մը երեխան մորը արգանդեն դուրս քաշեց, սվինով երկուքի բաժնելով ըսավ. «Տես հիմա երկվորյակ մը ունեցար», մայրը երկու ժամ վերջը մեռավ»: Կարինի հայության բնաջնջումը երիտթուրքերը դիտում էին որպես «սխրագործություն», և հայտնի ջարդարար Խալիլ բեյն ասաց. «Հայաստանի սիրտը խլեցի հանեցի, կարգը եկավ արաբներուն: Ով որ օսմանյան մահիկին տակ գլուխ չի ծռեր, Հայաստանի վիճակին կենթարկվի»: Կարինի բախտը բաժանեց Պոնտոսի (Տրապիզոնի, Սամսոնի և այլ վայրերի) 100 հզ–անոց հայությունը, որի դահճապետը դարձավ վալի Ջեմալ Ազիմ փաշան: Նրա հրամանով թունավորեցին կամ ողջ–ողջ ծովը նետեցին նաև վերջին բեկորներին՝ 600 հայ մանուկների: Չնայած դժոխային վիճակին ու կատարյալ անհավասար պայմաններին, այնուամենայնիվ հարյուրավոր խիզախ տրապիզոնահայեր (այդ թվում 4 համշենցիներ) հերոսաբար մարտնչեցին թուրքական ոսոխների դեմ և նավակներով դուրս եկան ռուսական ափ: Թուրքական կառավարությունը կատաղի թշնամությամբ էր լցված դեպի բազմաքանակ (180 հզ.) ու խիզախ տարոնահայաթյունը և ամեն ինչ արեց օր առաջ գերեզմանելու հայ ժողովրդի ազգային–ազատագրական շարժման կենտրոններ Սասունն ու Մուշը: Ծրագրվեց տեղում գլխովին ոչնչացնել հայ բնակչությանը՝ առանց որևէ բռնագաղթի: Այստեղ կենտրոնացվեցին զինվորական մեծ ուժեր ու հրոսակախմբեր, և շուտով սկսվեցին նրանց մահատարած գործողությունները, որոնք իրականացվում էին Բիթլիսի նահանգապետ Մուստաֆա Աբդուլ Խալգի, Մուշի գավառապետ Սերվեթ բեյի, ընդհանուր զինվորական հրամանատար Վասֆի բեյի, Մուշի թուրք երեսփոխան Հոճա Իլյասի անմիջական ղեկավարությամբ: Դրանք կարող էին ձախողվել, եթե նախօրոք կազմակերպվեր թուրքական իշխանություններին բազմիցս դիմադրած տարոնահայության պատշաճ ինքնապաշտպանություն, մանավանդ որ արդեն մոտենում էին ռուսական զորքերը: Բայց կործանարար դեր կատարեցին Տարոնում գտնվող դաշնակցական գործիչներ Ռուբեն փաշան (Տեր–Մինասյան) ու «Կոմսը» (Վահան Փափազյան), որոնք չարձագանքեցին դեռ 1914-ի նոյեմբերին տրված ահազանգերին, վարեցին պասսիվ սպասողական գիծ, մորթապաշտորեն պատսպարվեցին, իսկ վերջում էլ, լքելով դիրքերը, ճողոպրեցին Անդրկովկաս: Թուրքական իշխանություններն օգտագործեցին ստեղծված «բարենպաստ» վիճակը և 1915-ի ապրիլ–օգոստոսին կազմակերպեցին հայ բնակչության զանգվածային կոտորած: Ոչնչացվեցին ավելի քան 125 հայաբնակ գյուղեր: Մարդկանց լցնում էին եկեղեցիները, մարագները, գոմերն ու կրակ տալիս, սպանում էին ամենաբիրտ ձևերով, երեխաներին մորթում ծնողների առաջ, սվինների վրա ցից հանում: Անհնար էր դիմանալ այդ ամենին, և բազմաթիվ վայրերում հայերը, հավատարիմ անցյալի հերոսական ավանդույթներին, մղեցին անձնուրաց կռիվներ: Այդպիսիք էին մասնավորապես Մուշի գոյամարտը և Սասանի ինքնապաշտպանությունը (տես Սասանի ինքնապաշտպանություն 1915), երբ հայերը, հակառակ դաշնակ «ղեկավարների» անճարակության, 7 ամիս շարունակ մարտնչում էին: Նրանք շատ զոհեր տվին, և միայն քչերը փրկվեցին և ապաստան գտան Անդրկովկասում:
Սրվազի (Սեբաստիայի) վիլայեթի հայությունը (225 հզ.) տեղահանվեց ու բնաջնջվեց 1915-ի հունիս–հուլիսին: Այդ եղեռնի անմիջական կազմակերպիչներն էին վալի Մուամմերը, իթթիհաթականներ Բեհաեդդին Շաքիրը ու Ղանի բեյը, երեսփոխաններ Ֆազըլ բեյը, Ռասիմ Մութևիլզադեն, Հաշի Էմինը, ժանդարմերիայի պետ Խալիլ բեյը և ուրիշներ:
Չնայած խիստ ծանր կացությանը, հայերն օգտագործում էին եղած հնարավորությունը և մարտնչում իրենց գոյության համար: Հատկապես նշանավոր էր Շապին–Գարահիսարի դիմադրությունը (1915), որի մասնակիցները՝ ժողովրդական հերոս Անդրանիկի հայրենակիցները (ինքը Անդրանիկը մարտնչում էր ռազմաճակատում), ամրանալով հայկական թաղի մոտ գտնվող բերդում, 27 օր շարունակ քաջաբար դիմադրեցին թուրքական կանոնավոր զորքերին:
Թուրքական կառավարողները հունիս–նոյեմբերին կազմակերպեցին Խարբերդի (Մամուրեթ ուլ Ազիզի) վիլայեթի հայության (204 հզ.) կոտորածը: Դեռ գարնանը գազանաբար սպանվեցին հայ զինվորականներն ու մտավորականները: Այնուհետև, քաղաքներից ու գյուղերից հայ բնակչությանը գաղթեցնելու անվան տակ, կարավաններով քշեցին դեպի Միջագետքի անապատները՝ մեծ մասին ոչնչացնելով ճանապարհին: Մարդկանց հոշոտում էին ամենավայրագ ձևերով: Ականատեսը պատմում է, թե ինչպես հայ մարդկանց մերկացնում էին, կապկպում միմյանց և խժդժորեն սպանում «տապարներով ու դանակներով»: Մալաթիայից մինչև Եփրատ ընկած լեռնաձորը դարձավ ահավոր սպանդանոց և կոչվեց Արյան ձոր (Կանլը դարա): Ավերվեց երբեմնի բարգավաճ խարբերդը, ոչնչացվեցին նրա հնօրյա բնակիչները: Խարբերդի հայության բռնագաղթի ու ջարդի անմիջական կազմակերպիչներն էին կուսակալ Զաբիթ բեյը, գավառապետ Ասըմ բեյը, կատաղի իթթիհաթական Փուլաթլը Խալիլը, զինվորականներ Վեհբին, Ֆերիդը, Մահմեդ Ալին, Ռեշադը, Ալի Ռիզան, Քյազիմը և ուրիշներ:
Դիարբեքիրի (Տիգրանակերտի) վիլայեթի հայության (124 հզ.) դեմ կատաղի հալածանքներ սկսվեցին պատերազմի բորբոքումից անմիջապես հետո, և արդեն 1914-ի սեպտեմբերի 27-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին հաղորդվեց, «ժողովուրդը հասցուցած են այն աստիճանին, որ այլևս ապրելն անկարելի է…»: Զանգվածային տեղահանությունն ու կոտորածը կազմակերպվեց 1915-ի ապրիլ–օգոստոսին: Ահավոր ջարդեր տեղի ունեցան Պիկաթլան ձորի մեջ, և արաբ ականատեսը վկայում է, որ դժբախտների տառապանքը կարող էր «նույնիսկ վայրենի կենդանիների գութը շարժել և արցունքներ կորզել անշունչ ժայռերից»: Դիարբեքիրի հայության կոտորածների կազմակերպիչներն էին կուսակալ Ռաշիդ բեյը, թուրք երեսփոխաններ Ֆեյզի ու Զիլֆի բեյերը, ժանդարմապետ Ռյուշտին, Մաքդուրշի Բեդրեդդին բեյը, իթթիհաթական Քոռ Յուսուֆը և ուրիշներ:
Ավերվեց ու դատարկվեց Արևմտյան Հայաստանը, ուր այցելած ֆրանսիացի ժուռնալիստ Անրի Բարրին 1916-ի հուլիսին գրել է. «Ով էլ այժմ անցնի ավերված Հայաստանով, չի կարող չցնցվել, քանի որ արտասովոր շատ բան են ասում ավերակների ու մահվան այդ անսահման հեռաստանները: Չկա և ո՛չ մի ծառ, ո՛չ մի ժայռ, մամուռի ո՛չ մի կտոր, որը վկա չլինի մարդու սպանության, որը պղծված չլինի հեղած արյան շիթերով: Չկա և ո՛չ մի ջուր, գետակ կամ վտակ, որը հավիտենական մոռացության տված չլինի հարյուրավոր, հազարավոր մեռած մարմինների: Չկա և ո՛չ մի անդունդ, ո՛չ մի կիրճ, որ գերեզման դարձած չլինի բաց երկնքի տակ, որոնց խորքերում չերևային կմախքների բաց կրծքավանդակները, քանի որ մարդասպանները համարյա և ոչ մի տեղ ժամանակ ու ջանք չէին թափում թաղելու իրենց զոհերին: Այդ լայնարձակ մարզերում, որոնք ինչ–որ ժամանակ աչքի էին ընկնում ծաղկող հայկական բնակավայրերով, այժմ թագավորում են ավերածությունն ու անմարդաբնակությունը»: Ջարդերի ալիքը տարածվեց նաև Արևմտյան ու Կենտրոնական Անատոլիայի հայաբնակ վայրերում: 1915-ի ամռանը զանգվածային բռնագաղթեր ու կոտորածներ կազմակերպվեցին Իզմիթ (Նիկոմիդիայի) սանշակում, Բուրսայի (Բրուսայի), Իզմիրի, Անկարայի (Անգորայի), Կոնիայի ու Կաստամունիի վիլայեթներում: Ահավոր դաժանություններով ոչնչացնում էին բոլոր հայերին՝ չխնայելով անգամ մանկահասակ երեխաներին: Երբ ականատես մահմեդականներից մեկը, չդիմանալով Յոզղաթի հայության դահիճ Քեմալ բեյի դաժանություններին, ասաց. «Բեյ էֆենդի, սա Ղուրանին ո՞ր տեղը գրված է անմեղ մանուկները ասանկ սպանել, դուն գթություն չունի՛ս», նա զայրույթով պատասխանեց. «Եթե գիտես, թե գթության երակը որն է, ցույց տուր ինձի, որ նայիմ, անմիջապես կտրեմ և նետեմ»: Չնայած դժոխային կացությանը, հայերը որոշ վայրերում դիմեցին անձնազոհ գոյամարտի, և մասնավորապես հռչակվհց Չաթ գյուղը: Թուրքիայի արևմտյան ու կենտրոնական մարզերում հայկական ջարդերի անմիջական կազմակերպիչներն էին Անկարայի վալի Աթըֆը և ոստիկանապետ Բեհաեդդինը, Յոզղաթի մյութասերիֆ Քեմալ բեյը, Կեսարիայի (Կայսերի) կառավարիչ Ահմեդ Միդհաթը և ուրիշներ: Ահավոր մղձավանջ ապրեց կիլիկիահայությունը (ավելի քան 200 հզ. հայ): Այդ հերոսական լեռնաստանը՝ Զեյթուն արծվաբերդով վաղուց էր դարձել թուրքական բռնակալության աչքի փուշը, և, երբ սկըսվեց պատերազմը, նրա դեմ էլ ուղղվեց առաջին հարվածը: Կիլիկիահայությունը, որն ուներ ագգային–ագատագրական շարժման պանծալի ավանդույթներ, կարող էր վերստին դիմել անձնվեր պայքարի, բայց դրան խանգարեցին հայ «երևելիները» և մասնավորապես՝ Կիլիկիայի կաթողիկոս Ս. Խապայանը, որոնք, խաբված թուրքական կեղծ խոստումներից, «հնազանդության» կոչ արեցին հայերին: Դրանից օգտվեցին օսմանյան կառավարողները, որոնք մշակեցին ու իրականացրին կիլիկիահայության տեղահանման ծրագիրը: Արևմտահայության բռնագաղթն սկսվեց Կիլիկիայից, 1915-ի մարտին, թեպետ այն ո՛չ պատերազմական գոտի էր և ո՛չ էլ որևէ ապստամբություն էր տեղի ունեցել այնտեղ: Եղավ սոսկ մասնակի դիմադրություն (Փանոս Չագրյանի գլխավորությամբ), ավերվեց Զեյթունը, և ապա կիլիկիահայությունը քշվեց դեպի Դեյր էզ Զոր, Կոնիայի ու Էրեգլիի (Էրեյլի) ճահճուտները: Դա մահվան ուղի էր, որը պատվեց անմեղ հայերի դիակներով: 1915-ի մայիսից սկսվեց հայերի բռնագաղթն ու կոտորածը Հալեպի վիլայեթում, և մեկը մյուսի հետևից դատարկվեցին Մարաշը, Այնթապը, Անտիոքը, Իսկենդերունը, Քեսապը ե այլ քաղաքներ: Որոշ վայրերում հաջողվեց կազմակերպել ինքնապաշտպանություն, և մասնավորապես խիզախաբար մարտնչեցին Սվեդիայի վեց գյուղերի հայերը, որոնք բարձրացան Մուսա լեռն ու ավելի քան 40 օր անընդհատ հարվածներ հասցրին հարձակվող թուրքերին (1915): Կազմակերպված էր նաև Ուրֆայի դյուցազնամարտը (1915), երբ ոտքի ելավ քաղաքի ամբողջ հայ բնակչությունն ու կռվեց մի մարդու նման՝ «Մահ կամ ազատություն» նշանաբանով: 25 օր շարունակ տղամարդ թե կին, ծեր թե երեխա միասնաբար հարվածներ են հասցնում անարգ թշնամուն, որը հարկադրված էր խոստովանել. «Ինչ կլինի մեր վիճակը, եթե այս ծանր օրերին մեր դեմ այդպես ծառանային մի քանի Ուրֆէսներ»:
Թուրքական բռնակալության ցեղասպանության քաղաքականությունն ընդգրկեց Օսմանյան կայսրության բոլոր հայաբնակ վայրերը: Հայերի բնաջնջումը իրականացվեց թե՛ տեղերում, թե’ բռնագաղթի ճանապարհներին և թե՛ աքսորավայրերում՝ Միջագետքի անապատներում, հատկապես Դեր Զորում ու Ռաս Էլ–Այնում (Ռես ուլ–Այն): Ընդհանուր առմամբ 1915-ին տեղահանվեց շուրջ 1,5 մլն հայ, որոնց մեծ մասը (800 հզ.) ոչնչացվեց բռնագաղթի ճանապարհներին, շատերն իրենց գերեզմանը գտան Տիգրիս ու Եփրատ գետերում, իսկ 400 հզ. հոգի տանջամահ եղան անապատներում: Այդ ամենը կատարվում էր թուրքական կառավարության կարգադրությամբ: Թալեաթը հրամայել էր սպանել բոլոր աքսորյալ հայերին՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ու երեխաներին: Ահա նրա բազմաթիվ հեռագրերից երկուսը‘ Հալեպի կուսակալին. «Վրա հասավ արտաքսումների վերջը: Սկսեք գործել նախկին հրամանների համաձայն, և դա կատարեցեք որքան կարելի է շուտ», «Ձեզ արդեն հաղորդվել է, որ Ջեմիյեթի ցուցումով որոշվել է լիովին ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին: Նա, ով դուրս կգա այդ որոշման դեմ, չի կարող մնալ պաշտոնական դիրքում: Ինչքան էլ դաժան լինեն ձեռնարկվող միջոցները, պետք է վերջ տրվի հայերի գոյությանը: Որևէ ուշադրություն մի դարձրեք ո՛չ տարիքին, ո՛չ սեռին և ո՛չ էլ խղճմտանքին»: Հալեպի կուսակալ Ջելալ բեյը հրաժարվեց այդ կարգադրությունները կատարել՝ ասելով. «Ես այս նահանգի վալին եմ և չեմ կարող նրա դահիճը լինել»: Նա անմիջապես հեռացվեց պաշտոնից և նոր կուսակալ նշանակվեց կատաղի հայատյաց Մուստաֆա Աբդուլհալիք բեյը, որը հայտնի ջարդարար Աբդոււլահաթ Նուրի բեյի հետ միասին անմիջապես գործի անցավ՝ գլխովին ոչնչացնելով հայ աքսորյալներին: Դեր Զորում հրեշավոր գազանություններ էր անում նրա կառավարիչ Սալեհ Զեքին, որն ասում էր. «Եթե գիտնայի, որ սա կուրծքիս տակ բաբախող սրտիս մեջ հայերու կարեկցություն ցույց տվող կաթիլ մը արյուն գոյություն ունի, անողոքորեն պիտի պոկեի սիրտս և շուներուն պիտի նետեի»: Նրա օգնականն էր Մահմուդ բեյը, որն անձամբ սպանեց ավելի քան 500 հոգու և մասնավորապես կազմակերպում էր հայ երեխաների ոչնչացման խրախճանք: Միայն փոքրաթիվ հայ աքսորյալներ պահպանեցին իրենց գոյությունը, այն էլ արաբ աշխատավորության օգնությամբ: Ընդհանուր առմամբ թուրքական կառավարությունը 1915—16-ին կազմակերպեց արևմտահայության մեծ մասի բնաջնջումը, իսկ մնացածին արտաքսեց, կողոպտեց ու ավերեց նրա հինավուրց երկիրը, այնպես որ «Փոքր Ասիայում համարյա հայեր չմնացին: Նրանք կամ կոտորված էին, կամ աքսորված»:
Թուրքական բռնակալներն այդպես վարվեցին նաև ասորիների նկատմամբ, կազմակերպեցին հույների ու արաբների ջարդեր, հետո՝ քրդական կոտորածներ: Հայ ժողովուրդն առաջին աշխարհամարտում բոլորից շատ զոհեր տվեց: Եթե 1914-ին՝ պատերազմի նախօրյակին, Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 2,5—3 մլն հայ, ապա դրանցից ավելի քան 1,5 մլն բնաջնջվեց, իսկ մնացածը տառապելով գաղթեց Անդրկովկաս ու Ռուսաստան, Մերձավոր Արևելքի երկրներ, Եվրոպա ու Ամերիկա, և միայն մի փոքր մասը մնաց Թուրքիայում, բայց նա էլ հետագայում զոհ դարձավ քեմալականներին: Քիչ թվով հայեր մնացին Կ. Պոլսում, իսկ վիլայեթներում հայության մազապուրծ բեկորները բռնի մահմեդականացվեցին: Եթե պատերազմի ժամանակաշրջանի հայկական կոտորածներին ավելացվեն XIX դ. վերջից Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը և 1917—22-ի զանգվածային սպանությունները Թուրքիայում ու Հայաստանում, ապա այդ ամբողջ ժամանակաշրջանում գենոցիդի հայ զոհերի թիվը կհասնի ավելի քան 2 մլն: