ՀԱԳՈՒՍՏ
Զգա արևը՝ սրտումդ
Զգա արևը՝ սրտումդ
Հայաստանում հագնվում են ճիշտ այնպես, ինչպես Եվրոպական քաղաքներում: Հագուստ կրելու կոնկրետ չափանիշներ կամ կրոնական և այլատեսակ դոգմաներով պայմանավորված արգելքներ գրեթե չկան: Բացառություն են կազմում ծիսակատարողական կամ ազգային փոքրամասնությունների ավանդական տոներին կամ մշակութային միջոցառումներին առնչվելու դեպքերը: Օրինակ, հայ առաքելական եկեղեցի մուտք գործելիս կանանց խորհուրդ կտանք կրել գլխաշոր և ծնկները ծածկող կիսաշրջազգեստ կամ տաբատ: Տղամարդիկ կրում են տաբատ և հանում գլխարկները:
Վաղ գարնանը և ուշ աշնանը Հայաստանում հնարավոր են ջերմաստիճանի կտրում տատանումներ` նույնսիկ մեկ օրվա ընթացքում: Խորհուրդ ենք տալիս տարվա այժ ժամանակի համար վերցնել ինչպես թեթև հագուստ, այնպես էլ ավելի տաք` անջարանցիկ վերարկու, բաճկոններ:
Ամռանը սովորական ամառային հագուստից բացի, բավական է վերցնել պուլովեր և անձրևանոց` ինչպես արևի տապից պաշտապնվելու, այնպես էլ հանկարծահաս անձրևից պաշտպանվելու համար: Սարերում կամ ջրափին հանգստացողների համար հարմար կլինեն սպորտային համազգեստներն ու թեթև բաճկոնները:
Հանդիսավոր միջոցառումների, մշակութային օջախներ և ռեստորան այցելելիս տղամարդիկ կրում են մուգ կոստյումներ, իսկ կանայք` երեկոյան զգեստներ: Ամառային շոգ օրերին դա պարտադիր չէ: Ցանկացած տեղ կարելի է այցելել վերնաշապիկով կամ կոկիկ զգեստով: Պաշտոնական ընդունելություններին ընդունված է կրել մուգ կոստյումներ:
Ըստ սեզոնի.