ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որը այնքան հագեցած լինի հրաշքներով․․․
Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որը այնքան հագեցած լինի հրաշքներով․․․
Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), կարճ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:
Մայրաքաղաքը՝ Երևան (40°16′N, 44°34′E)։
21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախ պետություն: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն: Մինչ այդ, 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունել է «Անկախության մասին հռչակագիրը»:
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին: 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թ–ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետու–թյան պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունի–ների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն։
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը: Տեքստը՝ Միքայել Նալբանդյանի /1829-1866 թթ./
Ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: 2005թ. նոյեմբերի 27-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվել են Սահմանադրական փոփոխու–թյունները:
Սահմանադրաիրավական բնութագիրը
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2017 թվականի ապրիլի 2-ին:
Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:
Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Oրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:
Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:
Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ պետական մարմին է՝ կազմված տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, ևս հինգին՝ Ազգային ժողովը:
Դիրք
հարավից 38 աստիճան հյուսիսային լայնության 50′,
հյուսիսից 41 աստիճան հյուսիսային լայնության 18′,
արևմուտքից 43 աստիճան արևելյան երկայնության 27′,
արևելքից 46 աստիճան արևելյան երկայնության 37′:
Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա
Տարածք
29,74 հազար քառ. կմ
Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր
Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)
Օգտակար հանածոներ
Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Զգալի են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Հնուց Հայաստանի տարածքը աչքի է ընկել օգտակար հանածոների հարստությամբ: Դեռ պատմական ժամանակներում նրա տարածքում արդյունահանվում էին ոսկի, պղինձ, երկաթ, մկնդեղ, ծարիր, զանազան թանկագին, կիսաթանկագին և ոչ թանկարժեք քարեր: Դրա մասին են վկայում հանքաքարի և մետաղների մշակման սարքերն ու գործիքները, մետաղագործական խարամը, հին հանքատեղերի հետքերը` հայտնաբերված ներկայումս շահագործվող հանքավայրերի շրջակայքում (Սոտք ու Մեղրաձոր` ոսկի, Կապան ու Ալավերդի` պղինձ, Հրազդան` երկաթ, և այլն): Հայաստանում հայտնի են բրոնզե դարի հին մետալուրգիական կենտրոններ: Հայտնի են ոսկու, արծաթի, կապարից, ցինկի, պղնձի, մոլիբդենի ու երկաթի մի շարք հանքավայրեր, որոնք վկայում են Հայաստանի ընդերքի հարստության մասին և մեծ հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջիկների համար: Հայաստանի պղնձամոլիբդենային և բազմամետաղային հանքաքարերը հարուստ են հազվագյուտ հողերով և տարրերով` վիսմուտով, տելլուրով, սելենով, գալիումով, ինդիումով, թալիումով, ռենիումով, գերմանիումով և այլն:
Հայաստանում կան ոչ մետաղական օգտակար հանածոների և շինանյութի մեծ պաշարներ: Դրանք են աղը, գիպսը, ցեոլիտները, դիատոմիտները, բենտոնիտային կավերը, լիթոգրաֆիկ քարը, հղկանյութային քարերը, միներալային ներկերը, ցեմենտի հումքը, տրավերիտնները, գրանիտները, բազլատները, պեռլիտները, պեմզաները, խարամները և այլն: Հատկապես գնահատելի են տուֆերն ու տուֆալավաները(իգնիմբրիտները). դրանք վարդագույն են, դեղին, նարնջագույն ու սև: Հայաստանում տուֆի պաշարները գնահատվում են ավելի քան 3 մլրդ. խոր. Մ: Տուֆերի հիմնական հանքավայրերը գտնվում են Արագած սարի լանջերին: Հայաստանում հայտնի են նաև թանկագին, կիսաթանկագին ու ոչ թանկարժեք քարերի հանքավայրեր ու երևակումներ: Դրանք են փիրուզը, ամեթիստը, ագաթը, սարդիոնը, հասպիսը, քարացած փայտը, օբսիդիանը և այլն: Բնական հարստությունների շարքում գլխավոր արժեքներից են հանքային և տաք ջրերը: Հայաստանը հարուստ է նաև քաղցրահամ ստորգետնյա ջրերի պաշարներով: Կան 10 հազարից ավելի աղբյուրներ: Դրանց ջուրը մեծ մասամբ սառն է, շատ համեղ ու օգտակար:
Հայաստանի ռելիֆի կազմում առանցնանում են 3 խոշոր գոյացություններ՝ ծալքավոր լեռնաշղթաները, հրաբխային լեռները և միջլեռնային գոգագհովիտները: Լեռնաշղթաները զբաղեցնում են Հայաստանի ըդնհ. մակերեսի մոտ 47%-ը: Դրանք տեղակայված են հյուսիս–արևելյան մասում (Բազումի, Փամբակի և այլ լեռնաշղթաները, որոնք ընդգրկված են փոքր Կովկասի կազմը, բնութագրվում են միջին լեռնային ռելիեֆով) և հարավ–արևմտյան (Զանգեզուրի բարձրադիր լեռնաշղթան, որից ծայր են առնում Մեղրիի, Բարղուշաթի, Վայոց ձորի լեռնաշղթաները): Հրաբխային լեռնազանգվածները հանդիպում են ծովի մակարդակից 1000-4095 մ բարձրություններում և զբաղեցնում են Հայաստանի ընդհանուր տարածքի մեկ երրորդից ավելին: Միջլեռնային գոգավորությունները սփռված են Հայաստանի ողջ տարածքով: Դա առաջին հերթին Արարատյան դաշտն է իր տափաստանային–կիսատափաստանային բնական լանդշաֆտով, Սեվանի գոգավորությունը, Լորու, Շիրակաի, Ապարանի դաշտավայրերը, որոնք իրենցից ներկայացնում են տափաստանային գոգավորության հատակային լանդշաֆտ: Գոգավորություններն ունեն բերի հողերով, որոնք ոռոգվում են մոտակա սարերից իջնող գետերով և ստանում են մեծ քանակությամբ արևային էներգիա՝ չոր կլիմային պայմաններում:
Ամառվա միջին ջերմաստիճանը +30+35Co, ձմեռվանը՝ -15-20Co :
Հայաստանի կլիման չոր արևադարձային է և տարբերվում է ցածրադիր ու բարձրադիր լեռնային մասերում: Հայաստանի հարավային և հարավ–արևմտյան հովիտներում կլիման չոր է և մայրցամաքային, տարեկան 300 մմ տեղումների քանակով: Ամռանը շատ շոգ է: Ծովի մակարդակից 1500 մետրից բարձր գտնվող գոտիներում կլիման փոխվում է չափավոր մայրցամաքայինի: Այստեղ տարեկայան տեղումների քանակը հասնում է 500-800 մմ, ամառը շոգ է, իսկ ձմեռը՝ ցուրտ: Հայաստանի ամենաբարձ գագաթները ձյունածածկ են շուրջ տարին: Կլիմային բնորոշ են առատ արևային էներգիան (տարվա կտրվածքով արևափայլը տևում է 2000-2800 ժամ, առավելագույնը՝ հուլիսին, Արարատյան դաշտում և Սևանի ավազանում): Հայաստանի կլիմայի ևս մեկ առանձնահատկություններից է եղանակային ռեժիմի մեծ փոփոխականությունը օրվա ընթացքում, լավ արտահայտված է ուղղահայաց կլիմայական գոտիականությունը, որը ստեղծվում է բարդ լեռնային ռելիֆաի հետևանքով:
ՀՀ տարածքն աչքի է ընկնում անհամաչափ ջրագրական ցանցով, որը բնորոշ է լեռնային երկրներին: Գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Կուրի և Արաքսի վտակներն են: ՀՀ–ում հաշվվում է 9479 գետ ու գետակ՝ 23 հզ. Կմ ընդհանուր երկարությամբ. Նրանցից 379-ը ունեն 100 կմ երկարություն, իսկ 6-ը՝ Ախուրյանը, Դեբետը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, 100 կմ–ից ավելի: Գետերը հիմնականում սկիզբ են առնում բարձր լեռներից, ոի պատճառով էլ ունեն մեծ անկում, բուռն ընթացք: Գետերը սնվում են հիմնականում հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերով, վարարում են գարնանը, մասամբ՝ աշնանը, իսկ նվազագույն մակարդակները դիտվում են հուլիս–օգոստոսին և ձմռանը: Հայաստանի գետերին հատուկ են մակարդակների անսպասելի տատանումները, հզոր արտաբերման կոները, մեծ արագությունը, որի պատճառով չեն սառցակալում, սահանքների և ջրվեժների առկայությունը: Բոլոր գետերի վրա կառուցված են ՋԷԿ–եր և գրեթե բոլորն էլ կիրառվում են հանրապետության գյուղատնտեսական տարածքների ոռոգման համար, ինչի պատճառով պիտանի չեն սպորտային նավարկության համար: Գործում են մեծ թվով ջրամբարներ, որոնցից ամենախորշորներն են՝ Ախուրյանի, Ապարանի և Սպանդարյանի ջրամբարները: Լճերը շատ չեն: Իրենց գերակշիռ մեծամասնությամբ դրանք տեղակայված են բարձրլեռնային վայրերում: Սևանը համարվում է Հայաստանի բնական հուշարձանների թագուհին, որը աշխարհի ամենամեծ քաղցրահամ՝ բարձրադիր լիճն է: Հայաստանում շատ կան սառցադաշտային ծագման լճեր՝ տեղադրված կրկեսներիում կամ մորենների միջև. Քարի լիճը՝ Արագածի վրա, Ակնա լիճը՝ Գեղամա լեռնավահանում, Սև լիճը՝ Իշխանասարի վրա, Ղազանի լիճը՝ Զանգեզուրի լեռնաշղթայի վրա, բազմաթիվ մանր լճեր՝ Բյուրականի բարձրավանդակում: Սողանքներից և փլուզումներից առաջացել են արգելափակման լճեր, օրինակ՝ Պարզ և Գոշ լճերը: Մեծ տարածում ունի նաև լճերի խառնարանային տիպը. Աժդահակի լիճը և այլն:
Պատմական Հայաստանի տարածքից են սկիզբ առնում Ասիայի չոր խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը, որոնք ավանդաբար համարվում են դրախտի գետերը: Հնում հայերը ինքնաշեն նավերով ապրանքները Եփրատով փոխադրել և վաճառել են Բաբելոնում: Հազարավոր տարիներ առաջ հայերը գտել են ջրի էներգետիան օգտագործելու պարզունակ եղանակը՝ կառուցել են ջրաղացներ և ջրամատակարարման ցանցեր:
ՀՀ խիստ սակավահող երկիր է, որի հողային ֆոնդը կազմում է ընդամենը 2.974.259 հա: Մեկ շնչին բաժին ընկնող հողային տարածքի ցուցանիշով` 0,4 հա, ՀՀ աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Բուսականության, ռելիեֆի և կլիմայական պայմանների մեծ բազմազանության շնորհիվ այստեղ հանդիպում են հողերի 14 ծագումնաբանական տիպեր, 27 ենթատիպ, բազմաթիվ սեռեր, տեսակներ ու տարատեսակներ: Այդ 14 հողատիպերից 7-ը գոտիական են, որտեղ գերակշռում են լեռնային սևահողերը, շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերը (տարածքի 42,5 %-ը): Մյուս 7-ը միջգոտիական են, որտեղ գերակշռում են մարգագետնասևահողերը, գետահովտադարավանդային, ճահճային, մարգագետնային, աղուտալկալի և ոռոգելի մարգագետնային հողերը (տարածքի 6 %-ը): Անտառային հողերը զբաղեցնում են 697 հզ. (տարածքի 22,4 %-ը), անտառածածկ տարածությունները՝ տարածքի 11,7 %-ը: ՀՀ–ում հանդիպում են երկրագնդի վրա տարածված հայտնի գրեթե բոլոր հողային տիպերն ու ենթատիպերը՝ բացառությամբ պոդզոլայինի, լատերիտայինի: Այստեղ կա նույնիսկ շարժվող ավազներով տիպիկ անապատ (Արարատի մարզի Գոռովան գ., 200 հա), իսկ բարձրլեռնային շրջաններում հանդիպում են լեռնատունդրային հողեր: Տափաստանային հողերը ներկայացված են բազմաթիվ տիպերով և ենթատիպերով: Անտառային և լեռնամարգագետնային հողերը ևս մեծ բազմազանությամբ են ներկայացված:
Հողային այս զարմանալի բազմազանությունը հետևանք է ոչ միայն ՀՀ ռելիեֆի խիստ կտրտվածության և բարձրաչափական նիշերի մեծ տարբերության (ամենացածր կետը 375 մ է, ամենաբարձրը՝ 4090 մ), այլև կլիմայի և բուսածածկույթի մեծ բազմազանության, որը հետևանք է բնապատմական զարգացման, ուրույն աշխարհագրական դիրքի և տարածքի լեռնային բնույթի: Մշակաբույսերի համար պիտանի ՀՀ հողատարածքներում զարգանում են խաղողագործությունը, ջերմասեր կորիզավոր պտղատուների (ծիրանենի, դեղձենի) այգիները, բոստանաբանջարանոցայիև բույսերի ցանքատարածությունները, ծխախոտի տնկատափերը:
Հայաստանի Հանրապետությունը, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ(յուրաքանչյուր 1000 կմ2-ին ընկնում է մոտ 107 տեսակ): Հայաստանը գտնվում է երկու խոշոր, խիստ հակասական բնույթի՝ Եվրասիրիական և Իրանաթուրանական բուսական մարզերի շփման սահմանագծում: Երկրի բնապատմական պայմանների բազմազանության շնորհիվ նրա ֆլորան ձեռք է բերել արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ` շուրջ 3500 բարձրակարգ անոթավոր բույսերով: Տեսակների քանակով ծաղկավոր բույսերին չեն զիջում սնկերը, ջրիմուռները, մամուռները և քարաքոսերը, որոնց տեսակային կազմը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ: Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի 400 տեսակ, որոնցից 185-ը տարբեր ժամանակներում հայտնաբերվել են նաև հարևան երկրներում, իսկ 115-ը բնաշխարհիկ են (Հայաստանի արոսենին, նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Ուրարտուի ցորենը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի ստելերոպսիսը և այլն): Այստեղ հանդիպում են տափաստանային թփուտներ և ծառատեսակներ: Անտառները հարուստ են վայրի բուսատեսկաներով՝ տանձենի, խնձորենի, պոպոք, թխկի, լորենի և այլն:
Հայաստանն իրավամբ համարվում է հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից մեկը Առաջավոր Ասիայում:
Հայաստանն աչքի է ընկնում նաև մնացուկային բուսատեսակների առկայությամբ (կենի, սոսի, արջատխլենի, խնկենի, գիհի, մրտավարդ, սովորական բաղեղ, ծովոսպ, սպիտակ ու դեղին ջրաշուշաններ և այլն): Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի (ցորեն, աշորա, գարի, վարսակ, ոլոռ, սոխ, ճակնդեղ, զանազան հատապտուղներ, կորիզավոր, հնդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն) վայրի ազգակիցները:
ՀՀ տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս–կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը ՀՀ կենդանական աշխարհի տեսակների վրա: Հայաստանի ֆաունան ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000(որոնցից շատերը բնակվում են միայն Հայաստանում), ողնաշարավորների 523, կաթնասունների 76, թռչունների 349(որոնցից 100-ը՝ ձմեռող), սողունների 44 (որոնցից 20-ը՝ օձեր), 24 ձկնատեսակներով:
Շատ են սողունները՝ Գյուրզան, կովկասյան իժը, պարսկական կլորագլուխ մողեսը, մողեսաօձը, ավազային մողեսիկները, Ռադդեի իժը, իժանման սահնօձերը, ոսկեգույն տրախիլեպիսը, փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը, Դարևսկու իժը, ժայռային մողեսները, իլիկամողեսը, պղնձօձը: Թռչուններից հանդիպում են շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, սպիտակախածի կեռնեխն ու կովասյան մայրեհավը, պարող քարաթռչնակն ու թուրաջը, սև անգղը, կարմրաճակատ սերինոսը, սև կեռնեխը, անտառային աղավնին ալպիական ճայը, կովկասյան մայրեհավը, տափաստանային արծիվը: Սարդանմաններից՝ կարիճը, 200 ավելի սարդեր: Կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը, ավազամկները, լայնականջ ոզնին, աղվեսը, բեզոարյան այծը, հովազը, վարազը, սիրիական արջ: Երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սովորական ծառագորտը: Փափկամարմիններից‘ Xeropicta derbentina, Xerosecta crenimargo, Orculella ruderalis, Pupilla bipapulata, Cecilioides acicula, Serrulina serrulata: Բզեզներից‘ Թախտաջյանի էրեմոդրոմիուսը, կովկասյան ախենիումը, Շնեյդերի կոլոտեսը, մետաղագույն ցիբոցեֆալուսը, բծավոր գալերուցելան, ոսկեգույն խալկոիդեսը:
3277.0 հազար (2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ): Էթնիկ կազմը միատարր է՝ 96 տոկոս հայեր: 133-րդը աշխարհում: 2009 մարդահամարը 3,238,900: Խտություն 100 /կմ² (98րդ): Հայերի բնավորության ազգային գծերից են, նախ և առաջ, աշխատասիրությունը, եռանդը և աչքաբացությունը: Հայերն առանձնապես աչքի են ընկնում ուսման ծարավով և արհեստներ սովորելու հակմամբ: Նրանք հաճախ տաքարյուն են, շուտ բռնկվող, բայց և բարեհոգի, չափազանց հյուրասեր, սիրում են երաժշտությունը և նուրբ հումորը: Ջերմորեն կապված են երեխաների, ընտանիքի հետ:
Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն;
Աշխարհի տարբեր երկրներում հաստատված հայկական համայնքներում՝ Հայկական Սփյուռքում, ներառյալ Հայաստանում և Արցախում, ապրում են ավելի քան տասը միլիոն հայեր: Հայերն ազգային պետականություն ունեցող այն եզակի ժողովուրդներից են, որի ավելի քան 2/3-ը ներկայումս բնակվում է պատմական հայրենիքից դուրս: Նրանք ցրված են աշխարհի ավելի քան 70 երկրներով, որոնց մեծ մասում ձևավորել են կազմակերպված համայնքներ և ակտիվորեն մասնակցում են տվյալ երկրի հասարակական, քաղաքական ու տնտեսական կյանքին: Այսօր հայկական մեծաթիվ գաղթօջախներ կան Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ–ում, Ֆրանսիայի, Վրաստանի, Սիրիայի, Լիբանանաի, Արգենտինայի, Կանադայի, Իրանի իսլամական հանրապետություններում և այլն: Սփյուռքում հայերն առաջին հերթին զբաղվում են հայապահպանության հարցերով` հիմնելով դպրոցմներ, եկեղեցիներ, մշակութային օջախներ, համահայկական կառույցներ: Հայաստանը և Սփյուռքը սնվում են ընդհանուր պատմա–մշակութային արմատներից և հզոր են մեկը մյուսով: Հայ ժողովրդի հզորությունը բոլոր հայերի հավաքական, միասնական հզորությունն է: Սփյուռքի մշակութային, կրթական, լեզվական, կրոնական, քաղաքական և գաղափարական բազմազանությունը համայն հայության անսպառ ներուժն է:
ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ
Հայերեն
ԿՐՈՆԸ
Բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետնորդ է:
ԿՐՈՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ գտնվում են Հայ առաքելա–կան եկեղեցու Մայր տաճարը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Մարզերի ընդհանուր քանակը` 11, այդ թվում ք. Երևանը: Մարզերը բաղկացած են քաղաքների և գյուղական միավորներից: Խոշոր քաղաքներն են՝ Գյումրին և Վանաձորը:
Դրամ (AMD)՝ շահագործվում է 1993թ-ից: Մանրադրամը կոչվում է «Լումա»: Մեկ դրամը հավասար է 100 լումայի: Լուման մեծ շրջանառություն չունի և որպես այդպիսին չի կիրառվում: Շրջանառվում են 1000, 5000, 10000, 20000, 50000, 100000 թղթադրամներ և 10, 20, 50, 100, 200, 500 մետաղադրամներ: 1 USD արժե 410 AMD.
Կրեդիտ քարտերը լայն կիրառություն ունեն մեծ խանութներում, հյուրանոցներում, բուտիկներում:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առևտուրն իրականացվում է բացառապես ՀՀ ազգային արժույթով՝ ՀՀ դրամով:
ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Երևանում և այլ խոշոր քաղաքներում տարադրամի փոխանակման հետ կապված որևէ խնդիրներ չկան՝ բանկերը աշխատում են 10:00-ից մինչև 17:00, սակայն ավելորդ հերթերից և ժամանակի վատնումից խուսափելու համար նպատակահարմար է գումարը փոխանակել մեծ խանութներում շուրջորյա գործող տարադրամի փոխանակման կետերում:
ԳՆԵՐԸ
Կացարան. Էկոնոմ՝ 20-40USD, միջին կարգի՝ 60-100USD, բարձրակարգ՝ 100USD-ից բարձր.
Սնունդ. Էկենոմ – 2- 5 USD, միջին կարգի՝ 5-20USD, բարձրակարգ՝ 20USD-ից բարձր.
Տակսի՝ 0,3USD մեկ կիլոմետրի համար:
Թանգարաններ՝ 3-5USD 1 տոմսի համար:
Ինտերներ՝ 0.6USD 1 ժամի համար:
ԹԵՅԱՎՃԱՐՆԵՐ
Որպես կանոն թեյավճարները կազմում են ընդհանուր գումարի 5-10%: Երևանի որոշ հաստատություններում, ռեստորաններում, սրճարաններում թեյավճարները հաշշված են ընդհանուր հաշվի մեջ: Որոշ վայրերում թողնում են մանրը: Հյուրանոցի բեռնակրին թողնում են թեյավճար 500-1000 դրամ: Տաքսու վարորդին` 500 դրամ: Մատուցողներին և ռեստորանների շվեցարներին թեյավճարները կարելի է թողնել վաղօրոք:
ՏԵՂՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի բոլոր ճանապարհային և տեղեկատվական ցուցատախտակները գրված են հայերեն և անգլերեն լեզուներով: Երևեկությունը աջակողմյան է, երթևեկության կանոնները գրեթե ամբողջությամբ համապատասխանում են Եվրոպական երկրների կանոններին: Գրեթե բոլոր ռեստորանների և սրճարանների ճաշացանկերը գրված են եռալեզու՝ անգրելեն, ռուսերեն, հայերեն: Տեղաբնակները խոսում են ռուսերեն, անգլերեն, հազվադեպ՝ ֆրանսերեն: Խանութներում գնացուցակները՝ հայերեն են:
էԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Լարումը` 220 Վ, 50 Հց : Վարդակներն հիմնականում երկկոնտակտ են` «սովետական» տիպի: Խոշոր հյուրանոցներում, բիզնես կենտրոններում և ժամանակակից շինություններում կիրառվում են նաև երվոպական ստանդարտներին համապատասխանող վարդակներ:
ՋՈՒՐԸ
Ջուրը քաղցրահամ է, մաքուր և հագեցնող: Խմում են անմիջապես ծորակից՝ առանց որևէ վտանգի: Խանութներում վաճառվում են նաև շշալցված ջրեր: 1 լիտր շշալցված ջուրն արժե 0,5 USD:
Արտասահմանյան լրատվամիջոցներ.
Մի շարք արտասահմանյան թերթեր և ամսագրեր կարելի է ձեռք բերել հյուրանոցներում և թերթի կրպակներում: Երևանում հրատարակվում է «Նոյան Տապան» անգլալեզու թերթ: Արտերկրյա հեռուստաալիքներից Հայաստանում ցուցադրվում են CNN, EuroNews, BBC, ОРТ, РТР և այլ հեռուստաալիքներ:
Տեղական թերթեր, ամսագրեր.
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, Առավոտ օրաթերթ, Գոլոս Արմենիի, Դելովոյ էքսպրես, Էլ Սթայլ ամսագիր, Էկոնոմիկա, Հայաստանի Հանրապետություն, Նոյան Տապան և այլն:
ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ, ՓՈՍՏ, ԻՆՏԵՐՆԵՏ
GPS/GPRS համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Օգտվելու համար անհրաժեշտ է օգտվել կա’մ տեղի բջջային օպերատորների ծառայություններից, կա’մ ունենալ սեփական Համակարգը: Ճանապարհորդություն մեկնելուց առաջ ճշտեք Ձեր օպերատորից, արդյո՞ք գործում է այդ ծառայությունը ՀՀ–ում:
Հայաստանի բոլոր մարզերում առկա է անլար և լարով ինտերնետ հասանելիություն: Խոշոր քաղաքներում գործում են Ինտերնետ սրճարաններ: Ինտերնետ տիրույթը՝ .am:
Հայփոստ ՓԲԸ–ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանր առևտրային ծառայություններ: Ներկայումս Հայփոստ ՓԲԸ–ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:
Բջջային կապը Հայաստանի ողջ տարածքում ապպահովում են հեռահաղորդակցության 3 օպերատորներ՝
«Բիլայն» ընկերության բջջային ցանց – 91, 99, 96
«Վիվասել–ՄՏՍ» ընկերության բջջային ցանց – 77, 93, 94, 98
«ՅուՔոմ» ընկերության բջջային ցանց – 55, 41
Լեռնային Ղարաբաղի բջջային ցանց – 97
Հայաստան զանգ կատարելու համար անհրաժեշտ է հավաքել՝ +374
ISO ԿՈԴԸ՝ ARM: ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴԸ՝ 485:
Հանրային սննդի սպասարկմամբ զբաղվում են տեղական և օտարերկրյա ճանաչված ռեստորանները, սննդի արագ սպասարկման ցանցերը, սրճարանները, ավանդական գինետներն ու պանդոկները: Ռեստորաններում մատուցվում են ինչպես եվրոպական ճաշատեսակներ այնպես էլ հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ: Ռեստորանների մեծ մասը ձևավորված է տեղական կոլորիտը և մթնոլորտը ներկայացնող` ազգագրական ոգով: Որպես կանոն ռեստորաններում նվագարկում են ազգային երաժշտության փոքրիկ անսամբլեր: Ինքնասպասարկման ճաշարաններում և հանրային սննդի արագ սպասարկման կետերում կարելի է համտեսել նորմավորված չափաբաժիններով ավնադական կերակարատեսակներ և աղանդեր: Սրճարաններում բացի սուրճի բազմազան տեսականուց Ձեզ կառաջարկեն թեթև ուտեսնտներ, խմորեղեն, սառը ըմպելիքներ և կոկտելներ:
Նախաճաշում են սովորաբար առավոտյան 7-10 ընկած ժամանակահատվածում: Նախաճաշը կարող է լինել թեթև` սուրճ, թեյ, հացաբուլկեղեն, կարագ, մուրաբա, և կարող է լինել ավելի սննդարար` ձվածեղ, երշիկներ, պանիր և այլն:
Ճաշում են 12-15 ընկած ժամանակահատվածում: Որպես կանոն ճաշը կազմված է լինում երեք ճաշատեսակներից` սուպ, միս գարնիրի հետ և քաղցրավենիքներ: Ճաշին կարելի է պատվիրել աղցաններ, պանիր: Տարատեսակ կանաչին պարտադիր բակացուցիչն է ճաշի սեղանի: Ճաշի ժամին ըմպում են զովացուցիչ ըմպելիքներ` հանքային ջուր, հյուրթ, գարեջուր կամ գինի: Ճաշի վարատին մատուցվում է սև սուրճ:
Ընթիքը մատուցվում է 19-22 ընկած ժամանակահատվածում: Որպես կանոն ընթիքին մատուցում են սառը մսի ապուրներ, պանիր և կանաչի: Ընթիքին ևս սովորաբար մատուցում են գինի:
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆՈՒՄ ԵՆ
Կիսաթանկարժեք և թանկարժեք քարերից պատրաստված ոսկյա և արծաթյա զարդեր, օբսիդիանի քարից պատրաստված հուշանվերներ, փայտարվեստ (Նարդի, դեկորատիվ սկուտեղներ, արձաններ և այլն), Խաչքարեր, արձանիկներ, կավե առարկաներ՝ ափսեներ, կժեր, սպասք և այլն, ազգային տարազ, գորգեր, կարպետներ, մանր գույք, սպասք (կավե, արծաթյա և այլն), սրճեփներ, մուրաբա, գինի, կոնյակ, տնական օղի, Չիր (մրգերի ասորտի):
ՈՐՏԵՂԻՑ ԳՆԵԼ
Հայաստանում արվեստի ամենահայտնի շուկան` Վերնիսաժն է, որը գործում է հանգստյան օրերին, Հանրապետության Հրապարակի հարևանությամբ: Որպես կանոն վարպետները հենց իրենք էլ վաճառում են իրենց աշխատանքները: Նմանօրինակ ևս մեկ բացօթյա շուկա գործում է Ֆրանսիայի Հրապարակին կից` Մարտիրոս Սարյանի այգում, որտեղ հիմնականում վաճառվում են յուղաներկ նկարներ: Հուշանվերների հիմանական խանութները կենտրոնացաց են Աբովյան փողոցում: Հուշանվերների խանութներ գործում են նաև բոլոր խոշոր հյուրանոցներին կից:
2012թ–ի ամռանը Երևանում բացվեց առևտրի և ժամանացի Դալմա կենտրնորը որտեղ ներկայացված են 30-ից ավելի համաշխարհային բրենդեր և բուտիկներ:
Երևանը Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է: Բալետի և օպերայի թատրոնը, գլխավոր կինոդահլիճը, թատերական հարթակները, համերգասրահները, թանգարանները, զբոսայգիները, ջազ ակումբները և մարզադահլիճները Ձեր տրամադրության տակ են:
Երևանում են անցկացվում բազմաթիվ համերգային, թատերական և կինո փառատոններ, անհատական և խմբակային ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ և պարային բեմականացումներ:
Ամառային տապին կարելի է ապաստան գտնել Ջրաշխարհ–ում, որտեղ գործում ջրային բազմապիսի ատրակցիոներ: Լողասպորտի ավելի լուրջ սիրահարները կարող են օգտվել նաև ք.Ծաղկաձորում գործող Օլիմպիական լողավազանից:
Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի մեկ այլ սիրելի ժամանցի վայրերից է Փլեյ Սիթին, որտեղ բացի Բոուլինգից և Պեյնթբոլից կարելի է նաև Բագի վարել:
Ձիասպրոտի սիրահարներին խորհուրդ կտանք օգտվել Այր և Ձի հանրահայտ հանգստյան գոտու ծառայություններից:
Փոքրիկների համար գործում է մանկական երկաթուղին, լունապարկը, Հաղթանակի զբոսայգու ատրակցիոները:
Վերջին ժամանակներս գնալով ավելի մեծ համբավ են ձեռք բերում Ծաղկաձորում անցկացվող միջազգային թատերական փառատոնները, հատկապես աշխարհահռճակ Ենգիբարյանի անվան մնջաթատրոնի միջազգային փառատոնը, Ջերմուկում անցկացվող շախմատի համաշխարհային մրցաշարերը:
ԱՎՏՈԲՈՒՍ, ՏՐՈԼԵԲՈՒՍ, ՄԵՏՐՈ, ՏԱՔՍԻ
Երևանում ավտոբուսից բացի գործում են տրոլեբուս և մետրո: Ուղեվարձը՝ 100 դրամ է: Մետրոպոլիտենի ժետոնները կարելի է ձեռք բերել կայարանների տոմսարկղներից: Հայաստանի մյուս քաղաքներում հիմնական քաղաքային տրանսպորտը ավտոբուսն է:
Երևանի և մյուս խոշոր քաղաքների ու գավառների տարածքում գործում են տաքսի ծառայություններ: Տաքսի կարող եք պատվիրել նախապես՝ զանգահարելով հեռախոսով, կամ կանգառներից, կամ ընթացքից կանգնելցնելով դեղին պետհամարանիշերով երևեկող ազատ մեքենան: Թեյավճարները պարտադիր չէն, սակայն ցանկալի է թողնել մանրը: Երևանի կենտրոնական փողոցներում երևեկությունը կազմում եմ մոտ 1000 դրամ:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի հիմնական ավտոմայրուղիները գտնվում են լավ վիճակում: Գյուղական համայնքներում վարորդներին խորհուրդ է տրվում է լինել զգոն և վարել ուշադիր, քանի որ տեղ–տեղ բացակայում են զգուշացնող նշանները: Հայաստանում երևեկությունը աջակողմյան է, շրջանցումը կատարվում է ձախից: Հետիոտները օգտվում են առանձնացված անցուղիներից, և ունեն առավելություն: Եթե արագության սահմանափակումներ չկան, ապա երևևեկության առավելագույն արագությունը սահմանվում է 90 կմ/ժամ: Միջին արագությունը՝ 60 կմ/ժամ է: