ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
Բազմաթիվ զբոսաշրջիկներ Հայաստանում նախընտրում են բնակարան վարձակալել, այլ ոչ թե մնալ հյուրանոցներում: Բնակարանները հաճախ ավելի ընդարձակ են, էժան և հարմար այն մարդկանց համար, որոնք ունեն միջին եկամուտներ, Հայաստան են ժամանում խմբով կամ ընտանիքով և այցելում են երկար ժամանակով: Այս փաստը ցույց է տալիս, որ Հայաստանում զգացվում է միջին կարգի հյուրանոցների պակասը: Բնակարանների միջին օրավարձը Երևանում կազմում է 8,000-20,000 դրամ՝ կախված գտնվելու վայրից, վերանորոգման եւ հարմարավետության պայմաններից: Բնակարան միջին ամսական արժեքը տատանվում է 50,000-150,000 դրամ:
B&B’s, Hostels
Սա համեմատաբար նոր հասկացություն է Հայաստանում և բավարար զարգացված չէ:
Հիմնականում տարածված է մարզերում:
Տրվում է օրավարձով՝ 5,000-12,000 դրամով:
ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
Առկա են 2-աստղ, 3-աստղ, 4-աստղ և 5-աստղ հյուրանոցներ Երևանում և մարզերում: Սենյակների գները տարբերվում են 25,000 դրամից մինչև 150,000 ՀՀԴ օրական (դեսպանի եւ նախագահական առանձնասեյակների համար՝ 250,000 AMD 800,000 դրամ)՝ կախված սեզոնից, հյուրանոցի մակարդակից, սենյակի տեսակից և գտնվելու վայրից:
Ստորև բերված են Երևան քաղաքում միջազգային կարգի հյուրնոցային ծառայություններ մատուցող հյուրանոցների ցանկը. Արարատ հյուրանոց, Արմա Հյուրանոց, Ավիատրանս Հյուրանոց, Հայաստան, Մարիոթ հյուրանոց, Անի Պլազա հյուրանոց, Հայկական Ռոյալ Փելաս Հոտել, Բասս Հյուրանոցը, Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցը, Էրեբունի հյուրանոցը, Եվրոպա հյուրնոցը, Գոլդեն Փելես հյուրանոցը, Գոլդեն Թուլիփ Երևան հյուրանոցը, Հրազդան հյուրանոցը, Լաթար հյուրանոցային համալիրը, Մեգ հյուրանոցը, Մետրոպոլ հյուրանոցը, Օլիմպիա հյուրանոցը, Թուֆենկյան հիմնադրամի հյուրանոցները, Վալենսիա հյուրանոցային համալիրը: