Առողջությանը սպառնացող վտանգներ որպես այդպիսիք չկան: Փոխպատվաստումների անհրաժեշտություն չկա: Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը բարձր լեռնային գոտիներ են: Այդ պատճառով թթվածնի պակասը զգացվում է ամենուրեք, քանի դեռ օրգանիզմը չի հարմարվում տեղի միջավայրին: Չոր օդը հավելյալ դժվարություններ է ստեղծում: Այդ պատճառով առաջին երկու օրը օգտակար է անցկացնել Երևանում և հարակից շրջաններում: Սարահարթային կլիման ևս իր դժվարություններ է առաջացնում: Ամռանը` ցերեկվա ժամերին շոգ է, իսկ գիշերները բավականին ցուրտ, ինչը ևս տվյալ տեղանքում ավելի դժվար տանելի է: Հյուրանոցներում, բիզնես կենտրոններում, հասարակական վայրերում և նորակուռույց շենքերում տեղադրված են և լայնորեն կիրառվում են ջեռուցման ժամանակակից համակարգեր: Ջրամատակարման ընդհատումներ կան միայն ծայրամասային թաղամասերում: Որոշ թաղամասերում ջուրը գալիս է առավոտյան և երեկոյան ժամերին: Գյուղերում ջրամատակարարումը իրականացվում է հիմնականում տեղի առուների և բաց աղբյուրների միջոցով: Դրանց ջուրը մաքուր է և շատ համեղ: Տեղաբնակները խստապահանջ են անձնական հիգիենայի հարցերում և հետևում են ինչպես իրենց հագուկապի և մարմնի մաքրությանը, այնպես էլ զրուցընկերների: Երևանը բավականին փոշոտ քաղաք է, որի հիմնական պատճառներից մեկը համատարած շինարարությունն է, սակայն ամեն առավոտ քաղաքը մաքրվում է հատուկ ջրցան մեքենաներով:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
ՀՀ–ում մարդու համար թունավոր կենդանիներ են. Մորմը, Սև կամ հաստապոչ, խայտաբղետ, անդրկովկասյան կարիճները, Գյուրզան, Ռադդեի լեռնային իժը, Հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, Դարևսկու վահանագլուխ իժը, Սովորական մողեսաօձը, Կովկասյան կատվաօձը, Խայտաբղետ կովկասյան սահնօձը, Կապարագույն իժանման սահնօձը, Նայադային սահնօձը:
Նշանակություն ունեն թույնի քանակությունը, ազդեցության արագությունն ու տևողությունը: Օրինակ` բոժոժավոր օձի թույնի նույն քանակությունը մահացու է 24 շան, 60 ձիու, 600 ճագարի, 800 առնետի, 2 հզ. Ծովախոզուկի, 300 հզ. աղավնու համար:
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
ՀՀ ժամանող այն անձիք, ովքեր գալիս են այն երկրnերից, որտեղ տարածված են ինչ–ինչ ինֆեկցիոն հիվանդություններ, պարտավոր են սահմանային անցակետերում ներկայացնել պատվաստման միջազգային սերտիֆեկատ:
ԺԱՄԱՆԱՈՒՄԸ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ
Տնային կենդանիների մուտքը (շուն, կատու) թույլատրվում է կատաղության դեմ պատվաստված լինելու սերտիֆեկատի առկայության դեպքում: Շների դեպքում անհրաժեշտ է նաև չումկայի դեմ պատվաստման հավաստագիր:
ԴԵՂԱՏՆԵՐ
Երևանում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում դեղատների մեծամասնությունը աշխատում է շուրջօրյա: Գրեթե յուրաքանչյուր փողոցում կարելի է դեղատուն գտնել: Դեղերը և պատվաստաշիճուկները վաճառվում են միայն դեղատներում: Որոշ դեղատեսակներ վաճառվում են բացառապես բուժող բժիշկի կողմից հաստատված բաղադրատոմսերով:
ՕՊՏԻԿԱ
Օպտիկայի խանութներ և հաստատությունները որպես կանոն գործում են հիվանադանոցներին և դեղատներին կից: Ստուգումները կատարվում են տեղում: Հարկն եղած դեպքում կարող եք պատվիրել նաև անհրաժեշտ ակնոցներ և ստանալ մասնագիտական օգնություն:
ՇՏԱՊ ԲՈՒԺ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Շտապ բուժ օգնության ծառայությունը աշխատում է շուրջօրյա: Շտապ օգնության կանչ կարելի է գրանցել զանգահարելով ցանկացած տեսակի հեռախոսահամարից: Շտապ օգնության հերթապահության համարն է` 103:
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ
Երևանում կենտրոնացած են հանրապետության խոշորագույն բուժ հաստատությունները, որտեղ ցուցաբերվում է ժամանակակից և գրագետ բուժ օգնություն:
ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐ
Ինչպես և դեղատները, ատամանաբուժական կլինիկաները ևս շատ են մանավանդ Երևանում: Բժիշկների բարձակարգ աշխատանքը գնահատվում է ոչ միայն տեղաբնակների, այլև հատուկ ատամների բուժման համար ժամանող օտարեկրյա քաղաքացիների կողմից:
ՄԱՆԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐ
Երևանում և մարզկենտրոններում գործում են ժամանակակից բուժ հաստատություններ, որտեղ հարկն եղած դեպքում մանկիկներին կցուցաբերվի անհրաժեշտ բուժ օգնություն:
ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՂԱՏՈՒՓ
Առաջին հերթին դեղատուփը պետք է պարունակի ձեր անձնական հիվանդությունների բուժման դեղերը(խրոնիկ հիվանդություններ, ալերգիա և այլն): Դեղատուփում պահեք ցավազրկող, սպեղանի, էլաստիկ բինտ, վիրակապ, յոդ, վիտամիններ, ակտիվացվաց ածուխ, իմմոդիում, կանաչուկ, արևայրուկի դեմ քսուկներ:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ապահովագրություն առաջարկում են մի շարք տեղական և միջազգային ընկերություններ, որոնց գրասենյակները տեղակայված են Երևանի կենտրոնական փողոցներում:
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳՆԵՐ
Արևայրուկ, արևային հարված, Ճնշման տատանումներ(հազվադեպ), Թունավոր կենդանիներ, բույսեր (սարերում և անտառներում):