Խորհրդային տարիներին հիմնվել էր Հակակրոնական կոչվող մի յուրահատուկ թանգարան, որը 1952թ. վերակառուցվեց որպես բնագիտական թանգարան, այնուհետև 1960թ., վերանվանվեց Հայաստանի Բնության պետական թանգարան: Այն ներկայացնում է Հայաստանի ինքնատիպ բնությունն ու կենդանական աշխարհը: Թանգարանի ֆոնդերում առկա է ավելի քան 7500 ցուցանմուշ, որոնք ներկայացվում են մշտական և ժամանակավոր ցուցադրություններում: Թանգարանի սրահներում ցուցադրվում են ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ, ինչպես նաև վայրի կենդանիների խրտվիլակներ: Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը և էկոլոգիական խնդիրների համալիր լուծման գործում հանրության ակտիվ մասնակցության ապահովումը: Թանգարանը գործում է անվճար համակարգով:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *