Մարզահամերգային համալիրի շենքը հանձնվել է շահագործման 1983 թվականին։ Կառույցի ճարտարապետական նախագիծը պատկանում է Կ. Հակոբյանին, Ա. Թարխանյանին, Հր. Պողոսյանին, Ս. Խաչիկյանին, Գ. Մուշեղյանին Օ. Բերբերյանին, քանդակագործ՝ Ֆ. Առաքելյան։ Համալիրը բաղկացած է երկու դահլիճից`«Մեծ դահլիճ», որն ունի 5000 նստատեղ, «Փոքր դահլիճ»` 1300 նստատեղով։ Պտտման եղանակով սրահների միացման շնորհիվ յուրաքանչյուր դահլիճում ավելանում է 1000 տեղ։ 1987 թվականից համալիրի համերգային դահլիճը զարդարում է ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի էսքիզներով ստեղծված «Վերածնունդ» վարագույր–գոբելենը։
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!